Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղավ սահմանամերձ Վահան բնակավայրում 04.07.2023
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի ուղեկցությամբ այցելեց Ճամբարակ համայնքի Վահան բնակավայր, որտեղ դիտարկեց 2023 թվականի ապրիլի 28-ից մեկնարկած Ճամբարակ-Վահան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5,7 կիլոմետր հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։ Ճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 898 միլիոն դրամ, որը հատկացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներից։ Ընթանում են հողային հարթեցման, երկու կամուրջների հիմնանորոգման աշխատանքներ, կառուցվել են մայթերը, անցկացվել ջրահեռացման համակարգ։ Օրերս արդեն կմեկնարկեն ասֆալտապատման աշխատանքները։ Հիմնանորոգվող ճանապարհի շուրջ երկու կիլոմետրանոց հատվածն իրականացվելու է Վահան բնակավայրի ներսում։ ․․․

ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը Գեղարքունիքի մարզում էր 04.07.2023
Սույն թվականի հունիսի 30-ին` Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հրավերով մարզ էր այցելել ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը: Մարզպետը, Ջրային կոմիտեի նախագահը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը և Գեղարքունիք ՋՕԸ-ի տնօրեն Արտաշ Սարդարյանը շրջեցին Մարտունի քաղաքում, դիտարկեցին սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող Կոմիտաս և Գարեգին Նժդեհ փողոցներում ասֆալտապատման աշխատանքների ժամանակ իհայտ եկած խնդիրները` կապված կոյուղու համակարգի տեխնիկական վիճակի հետ: Համապատասխան մասնագետների հետ ծավալվեց քննարկում` առկա թերությունները հնարավորինս սեղմ ժամկետներում շտկելու համար:
«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը ստեղծվել և գործում է 2007 թվականից ու ակտիվ գործունեություն է ծավալում ՀՀ մարզերի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներում: Հիմնադրամի մեթոդիստները պարբերաբար այցելում են Գեղարքունիքի մարզ և մեթոդական աշխատանքներ իրականացնում մարզի արվեստի, երաժշտական և գեղարվեստի դպրոցների աշակերտներին և մանկավարժնեերին, ինչպես նաև վերապատրաստում են մանկավարժներին ու վարպետության դասեր անցկացնում նրանց համար: Հիմնադրամի կողմից դպրոցներին տրամադրվում է նաև անհրաժեշտ երաժշտական գրականություն: 2023 թվականի հունիսի 29-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի կողմից կազմակերպվեց ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների տարեվերջյան հաշվետու համերգ, որին մասնակցում էին մարզերի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների շնորհալի սաները:...
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցեց Մարտունի քաղաքի Մնաց Մելիք-Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի բակում՝ Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացածների հիշատակին կառուցված պուրակի բացման արարողությանը, որին ներկա էին նաև Մարտունու համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Մարտունի քաղաքի դպրոցների տնօրեններ, ուժային կառույցների ղեկավարներ, զինվորականներ, մանկավարժներ, Մարտունի քաղաքից՝ 44- օրյա պատերազմում զոհված հերոսների ծնողներ ու հարազատներ։ Պուրակի կառուցման նախաձեռնության հեղինակներն են Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Անժելա Պետրոսյանը և դպրոցի զինղեկ Կարեն Համբարձումյանը, իսկ կառուցմանը տարբեր կերպ աջակցել են մարտունեցի անհատ բարերարներ։ Նորաբաց պուրակում կանգնեցվել է Հայաստան–Արցախ միասնությունը պատկերող խորհրդանիշ, տեղադրվել Մարտունի քաղաքից 44-օրյայում զոհված ութ ժամկետային և պայմանագրային զինծառայողներ...

Հայրավանքում հավատավորները հաղորդվեցին Հիսուս Քրիստոսի Խաչափայտի մասունքին 03.07.2023
Հուլիսի 2-ին` Հոգեգալստյան տոնին հաջորդող 5-րդ կիրակին` Հայրավանքի ուխտի օրը, ընկալյալ կարգի համաձայն, այս տարի ևս Մայր Աթոռ Ս. Էջմիածնից` Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Հայրավանք էր բերվել Տիրոջ Խաչափայտի Սրբազան մասունքը։ Հանդիսապետությամբ առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Պարթև վրդ. Բարսեղյանի, աղոթակցությամբ Հայրավանքի վանահայր հոգեշնորհ Տեր Բաբկեն վրդ. Սալբիյանի և թեմի քահանայից դասի մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Սրբազան մասունքը Հայրավանք էր բերել Մայր Աթոռի ՔԴԿ տնօրեն հոգեշնորհ Տ. Զաքարիա ծ. վրդ. Բաղումյանը, ով քարոզեց ըստ օրվա խորհրդի` մաղթելով ներկաներին Կենարար Խաչի շնոհաբեր զորությամբ գոտեպնդվել և Տիրոջ օգնականությամբ ամրանալ ու զորանալ: Սրբազան մասունքով եկեղեցում կատարվեց նաև Գավառ համայնքի նորակոչիկների, ինչպես նաև` ներկա զինվորների օրհնության կարգ, որոնց իր հայրական օրհնությունը, հորդորն ու խրատը բերեց առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Պարթև վրդ. Բարսեղյանը:․․․

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 03.07.2023
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել է Մարտունու համայնքապետարանի շենքը, առանձին ծրագրով շենքի կարիքների համար ձեռք է բերվել գույք, գազատար է կառուցվել Նարեկացի եւ Իշխան Խաչատրյան փողոցներում, մայթերի կառուցման եւ սալարկման աշխատանքներ են իրականացվել Գետափնյա-2, Կոմիտաս, Գարեգին Նժդեհ, Կարապետյան եւ Վարդան Մամիկոնյան փողոցներում, իսկ Գարեգին Նժդեհ, Կոմիտաս եւ Գետափնյա-2 փողոցների հիմնանորոգման աշխատանքները տեղափոխվել են 2023 թվական եւ մեկնարկել այս տարվա մայիս ամսից։ Մարտունու համայնքապետարանի շենքի հիմնանորոգման ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 40 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է համայնքապետարանի 2-րդ եւ 4-րդ հարկերի 24 աշխատասենյակ եւ նիստերի դահլիճը։ ․․․


