Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԱՎ ՄԱՐԶԻ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ 26.12.2012
Դեկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետարանում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հրավիրեց իր պաշտոնավարման կես տարվա ընթացքում առաջին մամուլի ասուլիսը մարզի տպագիր եւ էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ներկայացնելով տարվա ընթացքում մարզում արձանագրված ձեռքբերումներն ու հաջողությունները` մարզպետը միաժամանակ թվարկեց այն առաջնահերթ անելիքները, որոնք նոր թափ կհաղորդեն...

ՕՐՀՆՎԵՑ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ՄԱՏՈՒՌԸ 26.12.2012
Գեղարքունիք համայնքի բնակիչ 75-ամյա Լևիկ Ղազարյանի 33 տարվա երազանքը վերջապես իրականություն դարձավ: Տարեմուտի նախաշեմին ավարտվեց և օրհնվեց նրա նախաձեռնությամբ և սեփական միջոցներով կառուցված Սուրբ Հակոբ մատուռը: Լևիկ Ղազարյանը դեռևս 18 տարեկան հասակում երազ է տեսնում որտեղ նրան պատգամում են մաքրել և պահպանել այն հնամենի տարածքը, որը գտնվում է իր ...

,, ԳՈՐԾՆ Է ԱՆՄԱՀ,, 24.12.2012
Գավառի պետական համալսարանի բակում դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ համալսարանի հիմնադիր ռեկտոր, փիլիսոփայության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հանրապետության վաստակավոր մանկավարժ Հրանտ Հակոբյանի կիսանդրու բացման արարողությունը, որը նվիրված էր նրա ծննդյան 85-ամյակին: Միջոցառմանը ներկա էին ...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ՄԱՐԶԻ ԷՆԵՐԳԵՏԻԿՆԵՐԻՆ 24.12.2012
Դեկտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց ,, Հայաստանի էլեկտրական ցանցեր,, ՓԲԸ Գեղարքունիքի մարզի 5 տարածքների մասնաճյուղերի տնօրեններին: Մարզի ղեկավարը շնորհավորեց նրանց էներգետիկի օրվա առթիվ` դրվատանքի խոսքեր հնչեցնելով մարզի բնակավայրերում էլեկտրաէներգիայի անխափան մատակարարում եւ որակյալ սպասարկում ապահովելու համար: Իր խոսքում ...

15-ՐԴ ԴԱՐԻ ԽԱՉՔԱՐՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է ԳԱՎԱՌԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԻՑ 19.12.2012
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Գեղարքունիք-Կոտայք տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Նորիկ Հազեյանի հաղորդմամբ Գավառի արժեքավոր պատմական հուշարձաններից մեկի՝ 15-րդ դար ժամանակագրվող խաչքարը անհետացել է Գավառի Բերդի գլուխ կոչվող տարածքից: Պատմական հուշարձանների շարքում գրանցված այս խաչքարի մասին թողնված ...

ԿԱՐԱՆՏԻՆԸ ԿՀԱՆՎԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ 19.12.2012
Հանձնաժովը որոշում կայացրեց Վարդենիսի տարածաշրջանում դեկտեմբերի 26-ից կարանտինը դադարեցնելու, անասունների մորթը եւ կենդանի գլխաքանակի տեղափոխումը թույլատրելու մասին: Ըստ զեկուցագրերի արդյունքների` անասունների անկման վերջին դեպքը գրանցվել է Կարճաղբյուրում, դեկտեմբերի 11-ին, ինչը նշանակում է, որ այստեղ անասունների մորթ կամ կենդանի գլխաքանակի տեղափոխություն կթույլատրվի միայն դեպքից 15 օր անց, եթե...


