Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏԱՆ ԱՅԳԻՆ ԲԱՐԵԿԱՐԳՎԵՑ

11.06.2013

 

Հունիսի 11-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի հանրապետության Սեպտեմ Լե Վալոն քաղաքի քաղաքապետ Անդրե Մորինոնին և Ֆրանսահայերի մշակութային կազմակերպության ներկայացուցիչներին՝ նախագահ Նիկոլայ Մարկոսյանի գլխավորությամբ: Հյուրերը Գավառ էին ժամանել մասնակցելու իրենց աջակցությամբ Գավառի մանկատան այգում կառուցված շատրվանների նոր համակարգի բացման արարողությանը:   Ֆրանսիական պատվիրակության ղեկավարը տեղեկացրեց, որ  3 տարի առաջ մեկնարկած   և ավարտին հասցրած ծրագիրը ծնողազուրկ երեխաների համար այսուհետ կդառնա հետաքրքիր ժամանցի վայր:  Աշխատանքների համար ներդրվել է մոտ 10 հազար եվրո, որի շրջանակներում ամբողջովին բարեկարգվել, վերանորոգվել, ներկվել են մանկատան այգու ցանկապատերը և նստարանները, մուտքի աստիճանահարթակը, կառուցվել է մուտքի և ելքի անցուղիները, այգին ապահովվել է խմելու և ոռոգման ջրով, պատվել  կանաչ խոտածածկով:  Մարզպետի տեղակալը իր երախտագիտությունն հայտնեց Սեպտեմ Լե Վալոն քաղաքի քաղաքապետին   և ֆրանսահայերի մշակութային կազմակերպությանը նմանատիպ ծրագրի իրականացաման համար, միաժամանակ կարևորելով Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի հանրապետության տարբեր քաղաքաների միջև երկարատև և   արդունավետ համագործակցությունը: Մանկատանը կատարծ աշխատանքները   ֆրանսահայերի մշակութային կազմակերպության նախագահ Նիկոլայ Մարկոսյանը  խրախուսվեց Գեղարքունիքի մարզպետի պատվոգրով: Կողմերը փոխանակեցի նաև հուշանվերներ: Նիկոլայ Մարկոսյանը   տեղեկացրեց, որ իրենց ծրագրի շրջանակներում  նախատեսված է նաև մանկատան 10 սաների և 2 աշխատակիցների հանգստի կազմակերպումը Մարսել քաղաքում, ինչը նախատեսվում է կյանքի կոչել այս տարվա հուլիսի վերջին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59