Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԿԱՐԿՈՒՏԻ ՀԱՍՑՐԱԾ ՎՆԱՍԻ ՉԱՓԵՐԸ ՃՇԳՐՏՎՈՒՄ ԵՆ

10.06.2013

Հունիսի 9-ի երեկոյան, ժամը 20-ի սահմաններում, մոտ 15 րոպե տեւողությամբ կարկուտ է տեղացել Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ եւ Վարդաձոր գյուղերի տարածքներում, ինչի հետեւանքով մասնակիորեն վնասվել են առանձին տնտեսությունների պտղատու այգիներ, կարտոֆիլի եւ բանջարբոստանային այլ մշակաբույսերի ցանքեր:  Կարկտաբեր երակն անցել է Ձորագյուղի արեւմտյան եւ Վարդաձորի արեւելյան սահմանաբաժան հատվածների երկայնքով մեկ` մոտ  1 կիլոմետր լայնքով: Կարկտահարված համայնքեր է այցելել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ տեղում ծանոթացել ստեղծված իրավիճակին: Պատահարի գոտում այժմ մարզպետի հանձնարարությամբ աշխատում է մարզպետարանի համապատասխան հանձնաժողովը:  Կարկտի պատճառած վնասների չափերը ճշգրտվում են Վարդաձորի եւ Ձորագյուղի գյուղապետարանների համապատասխան հանձնաժողովների կողմից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39