Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

27.05.2013

  Հարգելի հայրենակիցներ,
95 տարի առաջ մեր հայրերը պատմական սխրանք գործեցին` Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում կենաց-մահու կռվով կանգնեցնելով թուրքական բանակի մուտքը դեպի մեր սրբազան հողի այն հատվածները, որոնք զերծ էին մնացել թուրքական նվաճումներից եւ ցեղասպանության սպառնալիքներից: Այդ հերոսական ու պատմական հաղթանակների արդյունքում էլ 543 տարվա ընդմիջումից հետո վերականգնվեց Հայոց պետականությունը, որի հիմքի վրա էլ զարգացան եւ բարձրացան Հայաստանի Խորհրդային եւ Հայաստանի Երրորդ Հանրապետությունները:
Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի մեր հայրենակիցներին, մաղթում խաղաղ երկինք, քաջառողջություն, երջանկություն, նոր հաղթանակներ ու ձեռքբերումներ համայն հայության սրբազան հայրենիքի` Հայաստանի Հանրապետության հետագա հզորացման ու ծաղկման հաստատուն ճանապարհին:
Լավագույն ցանկություններով`

Գեղարքունիքի մարզպետ Ռ.Գրիգորյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55