Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՎԱՐՏՎԵՑ 2012-13 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ

24.05.2013

 

 Մայիսի 24-ին Գեղարքունիքի մարզի 117 միջնակարգ եւ հիմնական, 5 ավագ դպրոցներում եւ Վարդենիկի կրթահամալիրում հնչեց  2012-13 ուսումնական տարվա շրջանավարտների վերջին զանգը: Այն, կրթական հաստատություններում, Գեղարքունիքի մարզպետի կարգադրությամբ,  ուղեկցվեց     ,,Վերջին դաս,, արարողությամբ:  Դպրոցներում արարողությունների ընթացքը , ինչպես արդեն հրահանգված էր, վերահսկվում էր ոստիկանության աշխատակիցների կողմից:    Տհաճ միջադեպերից զերծ մնալու անհրաժեշտությունին ելնելով Գեղարքունիքի մարզպետի  հանձնարարությամբ  մարզպետարանի աշխատակիցները ևս ամրացված էին   դպրոցներին: ,,Վերջին դասը,, կարծես թե ամփոփումն էր շրջանավարտների մանկության ու պատանեկության վառ ու անկրկնելի տարիների:   Շրջանավարտների ելույթներում առկա էր հուզմունքը, հնչեցին հրաժեշտի ու անսահման  երախտագիտություն արտահայտող խոսքեր՝ ուղղված իրենց ուսուցիչներին, դասընկերներին և հարազատ դարձած կրթօջախին:
 Ընդհանուր հաշվով   գործող դպրոցներն այս ուսումնական տարում կավարտեն շուրջ 2697  12-րդ դասարանցիներ: Գերազանցության մեդալի   հավակնորդները  մարզում 3-ն են:  Նրանք ներկայացնում են Զոլաքարի թիվ 1, Մարտունու թիվ 1 և 3 միջնակարգ  դպրոցները: Վերջին դաս արարողությանը կհաջորդեն ավարտական քննությունները, որոնց մեկնարկը կտրվի հունիսի 3-ից:  Բարի երթ բոլոր շրջանավարտներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55