Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ

31.05.2013

Մայիսի 31-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց հրամանատարա-շտաբային ուսումնավարժանք` ՙԱրտակարգ իրավիճակներում կենդանիների վարակիչ մակաբուծային եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը եւ վերացմանը ուղղված միջոցառումներ՚ թեմայով: Ուսումնավարժանքը վարում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Մարզպետունի Մանուկյանը: ՈՒսումնավարժանքին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության ներկայացուցիչներ, մարզի համայնքների ղեկավարներ:
Միջոցառման ընթացքում գյուղնախարարության ներկայացուցիչը առաջ քաշեց մի շարք հարցեր, որով ստուգվեց նաև թե Գեղարքունիքի մարզի համայնքների անասնաբույժները ու համայնքների ներկայացուցիչներն ինչքանով են պատրաստված` միջոցներ ձեռնարկելու կենդանիների շրջանում ի հայտ եկած հիվանդությունների վտանգը նվազեցնելու ուղղությամբ: Բերվեցին մի շարք օրինակներ սիբիրյան խոցի, թռչնագրիպի արագ հայտնաբերման եւ անհրաժեշտ միջոցառումների իրականացման, սատկած կենդանիների թաղման եւ անասնագերեզմանոցների մեկուսացման վերաբերյալ: Անասնահամաճարակների եւ նրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների մասին մարզի բնակչության շրջանում բավարար իրազեկում կազմակերպելու համար մասնակիցների կողմից առաջ քաշվեց հատուկ գրքույկներ տպագրելու եւ մարդկանց անվճար բաժանելու անհրաժեշտությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06