Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԵՎ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ 06.03.2013
Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի եւ Գավառ քաղաքներում այս տարվա հունվար ամսից արդեն շահագործվում են կոյուղու կեղտաջրերի մաքրման կայանները, որտեղ բացվել է 17 հիմնական աշխատատեղ: համակարգը սպասարկում է ,, Հայջրմուղկոյուղի,, ՓԲԸ-ն: Այստեղ տեղադրված են գերմանական ժամանակակից սարքավորումներ, որոնց շնորհիվ կեղտաջրերը մեխանիկական զտման են ենթարկվում մի քանի փուլերով: Կայաններում ստեղծված են պայմաններ ՝ մաքրելու, զտելու կոշտ նյութերը, առանձնացնելու ...

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԵՐԴՎԵՑԻՆ ՍՊԱՐԱՊԵՏԻ ՇԻՐԻՄԻ ԱՌՋԵՎ 06.03.2013
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի 4-8-րդ դասարանների 32 աշակերտ իրենց ուսուցիչների եւ Երկրապահ կամավորականների միության Գավառի տարածքի պատասխանատուների հետ այցելեցին «Եռաբլուր» պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցեցին ռազմական, քաղաքական, հասարակական ու պետական ականավոր գործիչ, սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին: ԵԿՄ Գավառի ...

ՄԱՐԶՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԱՎԱՐԻ ԵՎ ՈՉԽԱՐԻ ԾԻՆԸ 04.03.2013
Գեղարքունիքի մարզի անասնապահական տնտեսություններում շարունակվում է տավարի եւ ոչխարի ծինը: ՀՀ գյուղնախարարության ՙԱնասնաբուժասանիտարիայի, բուսասանիտարիայի եւ սննդի անվտանգության ոլորտի ծառայությունների կենտրոն՚ ՊՈԱԿ-ի` Գեղարքունիքի մարզի տնօրեն Ժդանով Հակոբյանի տեղեկացմամբ , ոչխարի ծինը սկսվել է նախորդ տարվա դեկտեմբերից եւ մարտ ամսի դրությամբ այն դեռ ավարտված է 30 տոկոսով, բարձր ու առողջ գառնատվությամբ, քանի որ ...

ՍԵԼԻՄԻ ԼԵՌՆԱՆՑՔՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԴԺՎԱՐԱՆՑԱՆԵԼԻ ՎԻՃԱԿ 01.03.2013
Սելիմի լեռնանցքում սաստիկ բքի պատճառով խցանման մեջ հայտնված բոլոր ավտոմեքենաներն ու ուղեւորները դուրս են բերվել: Սաստիկ ձնաբուքը սկսվել էր նախօրեին եւ անանցանելի վիճակ ստեղծել լեռնանցքի` Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհին: Խցանումների մեջ էին հայտնվել 33 մարդատար եւ բեռնատար ավտոմեքենաներ` 114 ուղեւորներով: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի փրկարարական ծառայության պետ Մարտին Բարսեղյանը, մինչեւ մարտի 1-ի ժամը 2-ը Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության աշխատակիցները եւ ճանապարհաշինարարները մի քանի ժամ ...

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՍՈՒԲՍԻԴԱՎՈՐԻ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ 01.03.2013
Մինչեւ գարնանացանի սկսվելը Գեղարքունիքի մարզի գյուղացիական տնտեսությունները ՀՀ կառավարության կողմից կստանան սուբսիդավորված դիզվառելիք, պարարտանյութ, կորնգանի եւ առվույտի սերմ: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանի տեղեկացմամբ , մարզ ներկրելու համար արդեն հայտավորված է 4 միլիոն լիտր դիզվառելիք, 3 հազար տոննա ազոտական պարարտանյութ, 300 տոննա կորնգանի եւ 6 տոննա առվույտի սերմ` ներկրված ...
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ 28.02.2013
,, Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում,, վերտառությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքէջի փետրվարի 25-ին տեղադրված հրապարակման կապակցությամբ հարկ ենք համարում տալ հետևյալ պարզաբանումը: Յուրաքանչյուր երկուշաբթի Գեղարքունիքի մարզպետի կողմից անցկացվում է աշխատանքային խորհրդակցություն: Փետրվարի 25-ին կայացած հերթական խորհրդակցության ընթացքում վերլուծվել են մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից իրականացվող ընթացիկ գործառույթները, նշվել անելիքները, տեղ գտած թերությունները, առանձին հարցերի վերաբերյալ տրվել են հանձնարարականներ և առաջադրվել խնդիրներ: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նախագահական ընտրություններին: Գեղարքունիքի մարզպետը իր գոհունակությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր կոչված էին օրենքով սահմանված կարգով ապահովելու ընտրությունների նախապատրաստման և անցկացման գործընթացը, որի շնորհիվ այն մարզում անցել է առանց էական խախտումների և...


