Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՌԱՏ ՁՅՈՒՆԸ ԽԱԹԱՐԵԼ Է ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ

12.12.2013

 Դեկտեմբերի 11-ի օրվա երկրորդ կեսից սկսած՝ Գեղարքունիքի մարզում   սկսվել են ձյան առատ տեղումները, որոնք շարունակվում են նաև դեկտեմբերի 12-ի ողջ օրվա ընթացքում:     Գավառի տարածաշրջանում     ձյան շերտի բարձրությունը  այս պահի դրությամբ տեղ-տեղ հասնում է մինչև 1 մետրի:    Մարտունու , Սևանի և  Ճամբարակի տարածաշրջաններում՝  ավելի քան  50 սմ-ի, իսկ Վարդենիսի տարածաշրջանում՝       25-30 սմ-ի:     Ձնաբքի հետևանքով տեղ-տեղ անհնար է դարձել ճանապարհային երթևեկությունը և մարդկանց տեղաշարժը:  Ձյան կապանքներում արգելափակվել են ավտոմեքենաներ, որոնց դուրս բերելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում մարզի  ճանապարհաշինարարներն ու փրկարար ծառայության աշխատակիցները: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի տվյալներով անցած գիշերվա  և      դեկտեմբերի 12-ի ողջ օրվա ընթացքում  մարզի  ճանապարհ սպասարկող կազմակերպությունների   տեխնիկական միջոցներն աշխատում են առաջին հերթին բաց պահել գլխավոր մայրուղիները ձյան և մերկասառույցի շերտից, սակայն դրանց անցանելիությունը լիարժեքորեն հնարավոր չի լինում ապահովել՝ շարունակվող առատ ձյան պատճառով:   Չնայած իրականացվող աշխատանքներին՝ դեռևս  փակ են մնում մարզի  համայնքային և միջհամայնքային   մի շարք   ճանապարհներ: Սասատիկ ձնաբուքը խանգարում է  նաև      Սելիմի լեռնանցքի  և  Սոթք-Քարվաճառ    ավտոճանապարհի բացման  աշխատանքների  ընթացքին:      Հնարավոր  խցանումներից  կամ  ճանապարհատրանսպորտային  պատահարներից զերծ մնալու համար  իրավիճակը վերահսկվում է մարզային ոստիկանության, ԱԻՎ մարզային փրկարար ծառայության և ճանապարհ սպասարկող կազմակերպությունների  կողմից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:34:15