Նորություններ

ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ 02.04.2014
Ապրիլի 2-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էր նաև ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ տնօրեն Պատրիկ Լորենը: Խորհրդակցության ընթացքում մարզի մի շարք համայնքերի ղեկավարների հետ քննության առնվեցին համայնքներում խմելու ջրի մատակարարման համակարգերի նորացման, ջրամատակարաման սպասարկման բարելավման հետ կապված խնդիրներ: ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ տեխնիկական տնօրեն Վարդան Մելքոնյանը ներկայացրեց այն համայնքների ցանկը, որտեղ 2013 թվականին իրենց ...

ՔԱՄԻՆ ԶԳԱԼԻ ՎՆԱՍ Է ՊԱՏՃԱՌԵԼ ՄԱՐԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ 01.04.2014
Մարտի 29-30-ի ընթացքում գրանցված ուժեղ քամիները Գեղարքունիքի մարզում զգալի վնաս են պատճառել հատկապես Վարդենիսի տարածքի համայնքներում, որտեղ քամուց տուժել են բնակարաններ և օժանդակ շինություններ: Կարճաղբյուրում Շահվալադ Մանուկյանի բնակարանի մոտ 220 քառակուսի մետր տանիքն ու նրա մեջ եղած իրերը քամին ամբողջությամբ տեղափոխել է հարևան հողամաս: Ըստ Կարճաղբյուրի գյուղապետարանում ստեղծված հանձնաժողովի նախնական եզրակացության` Մանուկյանների բնակարանի վերականգնման համար պիտանի չեն ոչ փայտյա հեծաններն ու տախտակները, ոչ...

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՊԱՏԱՆԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ 27.03.2014
Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-րդ դասարանի աշակերտների hամար Ռուսաստանի Դաշնության «Живая классика» պատանի ընթերցողների մրցույթի հիմնադրամը նախաձեռնել և անցկացնում է պատանի ընթերցողների մրցույթ` հետագայում ՌԴ-ի մրցույթին մասնակցելու նպատակով: Մրցույթը նպատակ ունի մասսայականացնել ընթերցանությունը երեխաների շրջանում, վերականգնել ընտանեկան ընթերցանության սովորույթները, գրադարանների հանդեպ հասարակության հետաքրքրությունը, տաղանդավոր երեխաներին ի հայտ բերել և հովանավորել, բարձրացնել ժամանակակից ռուս գրականության նկատմամբ հետաքրքրությունը: Մարզում մրցույթը ...

ԿԱՏԱՐՎԵՑ ԱՐԵՎԱԳԱԼԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ 19.03.2014
Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ կատարվեց Արեւագալին նվիրված ժամերգություն: Արեւագալը Ներսես Շնորհալի հայրապետի կողմից հաստատվել է Մեծի պահոց 40-օրյա շրջանի համար: Ժամերգությանը մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներ: Ժամերգության ընթացքում հնչեցին Ներսես Շնորհալու կողմից բարեփոխված եւ հորինված երգեր, որոնք...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 12.03.2014
Մարտի 11-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Դիմումատուները՝ 24-ն էին: Տեղում բավարարվեց պետական պատվերի շրջանակներում բուժում կազմակերպելու, շինարարական խնդիրների կարգավորմանն աջակցելու և դրամական օգնություն ստանալու վերաբերյալ 10 քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները: Աշխատակազմում հաշվառվեցին աշխատանքի տեղավորման 1 և դրամական աջակցություն ստանալու խնդրանքով մարզպետին ներկայացրած 13 դիմումները, որոնց պատասխան կտրվի...

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՇԱԽՄԱՏԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ 11.03.2014
Գեղարքունիքի մարզի մինչև 10, 12, 14 և 16 տարեկան պատանիների ու աղջիկների շախմատի 2014 թվականի մարզային առաջնությունը նպատակ ուներ նպաստել դպրոցականների շրջանում շախմատ մարզաձևի մասսայական զարգացմանը, կայուն հիմքերի վրա դնել արտադպրոցական և արտադասարանական աշխատանքները: Մարզային առաջնության ընդհանուր ղեկավարումն իրականացնում էր Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը: Առաջնությունը անցկացրեց և արդյունքներն ամփոփեց մրցավարական հանձնաժողովը: Առաջնությունն անցկացվեց...


