Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԱՎԱՌԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԻՆԺԵՆԵՐԱՍԱԿՐԱՎՈՐԱՅԻՆ ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ԳԵՈՐԳԻ ԳԱԳԻԿԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՆՈՒՆՆ ՈՒ ՍԽՐԱՆՔԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ԱՆԿՅՈՒՆ

16.09.2014

Սակրավորի օրվան ընդառաջ Գավառի երկրագիտական թանգարանում բացվեց 2013 թվականի հոկտեմբերիn մարտական առաջադրանք իրականացնելիս ականի պայթյունից զոհված, Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի բնակիչ, ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, հետմահու ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանի արժանացած Գեորգի Մնացականյանի անունն ու սխրանքը հավերժացնող անկյուն: Այստեղ ցուցադրվում են նրա լուսանկարները, պատվոգրերը, շնորհակալագրերը, անձնական իրերը, կենսագրական տվյալներն ու ստացած վերջին շքանշանը:
Փառքի անկյան բացմանը ներկա էին Գեղարքունքիի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, մարզպետարանի, քաղաքապետարանի, Գավառի զինկոմիսարիատի, մարզկենտրոնի մշակութային հաստատությունների ներկայացուցիչները,հերոսի ծնողներն ու մերձավորները: Ներկաները մասնակիցն ու ականատեսը դարձան Գավառի երկրագիտական թանգարանի եւ հերոսի անունը կրող Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում գտնվող թիվ 7 միջնակարգ դպրոցի համագործակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որը սկսվեց հարգանքի ու խոնարհումի մեկ րոպե լռությամբ: Էկրանին ցուցադրվեց նաեւ Գեորգի Մնացականյանի կենդանի խոսքը:
ՙԳեորգի Մնացականյանի սխրանքի օրինակով պետք է դաստիարակվեն մեր սերունդները, իսկ թանգարանում բացված ցուցադրությունը ողջունելի օրինակ է: Մեր մարզի բոլոր հերոսներն էլ պետք է ունենան իրենց հիշատակը հավերժող այսպիսի անկյուն՚,- իր խոսքում նշեց Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանը: Գեորգի Մնացականյանի հոգու հանգստի համար առ Աստված աղոթք բարձրացրեց Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:
ՙԵս հպարտ եմ, որ այսպիսի որդի ունեմ: Շնորհակալ եմ բոլորից, պետական այրերով սկսած եւ մեր համաքաղաքացիներով, դպրոցի ու թանգարանի կոլեկտիվով վերջացրած, ովքեր այսպիսի միջոցառումներով թույլ չեն տալիս մոռանալ եւ ավելի են բարձրացնում նրա անունն ու կատարած սխրանքը: Շնորհակալ եմ, որ թանգարանում որդուս պատվին անկյուն բացվեց՚,-ասաց հերոսի հայր Գագիկ Մնացականյանը:
Իրենց սրտի խոսքն ասացին նաեւ ներկաներից շատերը՝ հերոսի քույրը, Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Կարինե Մանուկյանը, թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հովեյանը, Գեորգիի անունը կրող դպրոցի տնօրեն Լաուրա Մերթարչյանը եւ այլոք:
ՙԱյսուհետ Գեորգիի կատարած սխրանքի մասին կիմանան նաեւ դրսից եկած հայ եւ օտարեկրացի այցելուները,- իր խոսքը եզրափակեց թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55