Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՊՏՏԱՀՈՂՄԸ ՎՆԱՍՆԵՐ Է ՊԱՏՃԱՌԵԼ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱԲԵՐ ԳՅՈՒՂԻ 24 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

16.09.2014


Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղում սեպտեմբերի 15-ի ժամը 13-ի սահմաններում գրանցվել է մեծ ուժգնության պտտահողմ, որը որոշակի վնասներ է հասցրել գյուղի 24 տնտեսությունների: Ըստ Զովաբերի գյուղապետ Սամվել Եսայանի հաղորդած տեղեկության, պտտահողմը գյուղի առանձնատների տանիքներից պոկել, ջարդել ու տարբեր ուղղություններով հեռու է շպրտել 350 հատ շիֆեր, 50 քառակուսի մետր մակերեսով թիթեղյա ծածկ, կոտրատել պտղատու ծառեր, գազի խողովակ, դրսում կայանված ՙԳազ-24՚ մակնիշի 1 ավտոմեքենա, 1 բնակարանի ապակիներ: ՙՊտտահողմը սկսվեց ճիշտ այն ժամին, երբ մարդիկ արդեն Մեռելոցի օրվա առիթով սկսել էին այցելել իրենց հարազատների շիրիմներին: Այն սկսվեց գյուղի արեւմտյան ծայրից եւ, տեւելով մոտ 10-15 րոպե, ավարտվեց արեւելյան եզրում: Սարսափելի էր տեսնել, թե ինչպես են օդում պարում պոկված շիֆերների կտորներն ու թիթեղները: Բարեբախտաբար, զոհերից ու վիրավորներից կարողացանք խուսափել: Միայն մեկ երեխա ստացել էր թեթեւ քերծվածք՚,-նշեց համայնքի ղեկավար Սամվել Եսայանը:
Վնասների հնարավոր չափերը ճշտվում են:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:02:48