Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱԿՈՒՆՔՈՒՄ ԳԱՅԼԵՐԻ ՑՐԻՎ ՏՎԱԾ ԵՎ ՀՈՇՈՏՈԾ ՀՈՏԻՑ ԱՆՎՆԱՍ ԳՏՆՎԵԼ Է 40 ԳԼՈՒԽ ՈՉԽԱՐ, ՄՆԱՑԱԾ 70 ԳԼՈՒԽԸ ԴԵՌ ՉԻ ԳՏՆՎԵԼ

16.09.2014


Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում շարունակվում են երեկ երեկոյան գայլերի կողմից ցրիվ տրված եւ մասամբ հոշոտված ոչխարների որոնման աշխատանքները: Ինչպես տեղեկացրին Ակունք գյուղի գյուղապետ Արծրուն Ղարիբյանը եւ տուժած անասնատերերը, գայլերը սեպտեմբերի 13-ի ցերեկը 400 գլուխ ոչխարի հոտից ցրիվ են տվել 150 գլուխ: Սեպտեմբերի 14-ի եւ 15 –ի ցերեկվա ընթացքում կատարված տեւական որոնումներից հետո հաջողվել է անվնաս գտնել եւ գյուղ բերել 90 գլուխ ոչխար: Գյուղ է տեղափոխվել նաեւ 20 գլուխ վիրավոր եւ 20 գլուխ անկած ոչխար: Մնացած 20 գլխի որոնումները շարունակվում են: Համայնքի անասնաբույժ Միշա Մկրտչյանի տեղեկացմամբ՝ ոչխարների վիրավոր գլխաքանակի հնարավոր առողջացման համար ձռք են առնվել համապատասխան միջոցառումներ, իսկ անկած գլխաքանակի մսեղիքն ամբողջությամբ ենթակա է ոչնչացման: Ակունքի անասնապահական տնտեսություններին պատճառված վնասների չափերը ճշտվում են:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:31:28