Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱՐԶԻ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄԱՔՐՎԵԼ

12.12.2013

 Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության  տրանսպորտի  և ճանապարհաշինության բաժնի վարիչ Գևորգ Խաչատրյանի տեղեկացմամբ  մարզի ճանապարհ սպասարկող կազմակերպությունների շուրջօրյա և  անընդմեջ աշխատանքի արդյունքում ժամը 19-ի դրությամբ,   թեև  ավտոճանապարհների որոշ հատվածներում    առկա է դժվարանցանելի  իրավիճակ, սակայն Վարդենիս-Մարտունի-Գավառ-Սևան-Երևան  ավտոճանապարհը բաց է  ու երթևեկելի:    Նույն ժամի դրությամբ  ճանապարհ սպասարկող կազմակերպությունները աշխատանք են տանում նաև միջհամայնքային ճանապարհների բացման ուղղությամբ: Իսկ ձյունը  շարունակում է տեղալ  նույն առատությամբ: Հնարավոր  խցանումներից  կամ  ճանապարհատրանսպորտային  պատահարներից զերծ մնալու համար  իրավիճակը վերահսկվում է  ճանապարհային ոստիկանության աշխատակիցների  և ճանապարհներ սպասարկող  կազմակերպությունների  կողմից: Ձնաբքի հետևանքով  շարունակում է փակ մնալ Սելիմի լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:34:15