Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ՆՈՐԱԿԱԶՄ ԸՆՏԱՆԻՔԻՆ

19.12.2013

 

Աննա Հայրապետյանին սոցիալական ծանր պայմանների հետեւանքով Գավառի մանկատուն են բերել 2005 թվականին, տաս տարեկան հասակում: Կյանքի դառնություննները դեռ մանուկ հասակից ճաշակած աղջնակն իր տխուր անցյալից կարողացել է բաժանվել միայն բարի մարդկանց շնորհիվ: Իսկ նրա կյանքում հայտնություն է եղել Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում բնակվող Նաջարյանների ընտանիքը, որն Աննային խնամատարության է վերցրել 2006 թվականից : Վազգեն եւ Սարինգյուլ Նաջարյանների խնամատարությամբ Աննա Հայրապետյանն ապրել է մոտ 9 տարի` լիովին կապվելով իր նոր ընտանիքի հետ, իրեն զգալով այդ ընտանիքի լիիրավ անդամը: Այդ տարիների ընթացքում Աննան ավարտել է Ծովազարդի միջնակարգ դպրոցը, ապա մասնագիտական կրթություն ստացել Գավառի գյուղատնտեսական քոլեջում: Ու թեև  Աննայի խնամատարության ժամկետը լրացել է այս տարվա  փետրվար ամսին` կապված նրա չափահաս տարիքի լրանալու հետ, այդուհանդերձ, Նաջարյանները որոշել են իրենց հարազատ զավակի պես պահել, պահպանել Աննային, տնօրինել նաեւ նրա հետագա ճակատագիրը: Վազգեն եւ Սարինգյուլ Նաջարյանների ընտանիքում Աննան դարձել է չորս աղջիկների եւ մեկ տղայի քույրը` միշտ շրջապատված գթասրտությամբ եւ ջերմ վերաբերմունքով: Եվ այդ բարի կամքը վերջերս տվել է իր հերթական պտուղները` կրկին երջանկության նոր դուռ բացելով Աննայի համար. նա գտել է իր կյանքի երկրորդ կեսին` Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի բնակիչ Դավիթ Խաչատրյանին: Հարսանեկան արարողությունը կատարվեց դեկտեմբերի 14-ին, Վազգեն Նաջարյանի հարկի ներքո: Աննայի նշանդրեքի եւ հարսանեկան արարողությանը մասնակցեցին բոլոր հարազատները: Իսկ նոր ընտանիքում Խաչատրյանները մեծ ուրախությամբ ընդունել են իրենց հարսին, շնորհակալություն հայտնել Վազգեն եւ Սարինգյուլ Նաջարյաններին, որոնց գթասրտության ու մարդկային վերաբերմունքի շնորհիվ ծնողներից ու հարազատներից լքված ու մերժված աղջնակը գտել է իր անխախտ երջանկությունն ու կյանքի ճիշտ ճանապարհը: Նորապսակ զույգին շնորհավորեց նաև Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:40:42