Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏԱՆ ՍԱՆԵՐԻՆ

27.12.2013

 

Գավառի մանկատանը տեղի սաների ուժերով   ցուցադրված բեմական ներկայացմամբ եւ համերգով մեկնարկեց ամանորյա բազմաբովանդակ միջոցառումների շարքը, որը տեւելու է մինչեւ 2014 թվականի   հունվարի 13-ը: Միջոցառումների մեկնարկին մասնակցեց նաեւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, պաշտոնական այլ անձինք:   Ամանորին նվիրված բեմականացմամբ եւ երգ ու պարով մանկատան սաները ներկաներին գեղագիտական հաճույք ու հուզմունք պատճառեցին՝   ներկաներին հղելով նաև ողջույնի ջերմ խոսքեր: Միջոցառման ավարտին   մանկատան սաներին ողջունեց և շնորհավորեց    Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: ՙԹող Ամանորը մանկատուն մտնի առանց դուռը թակելու, թող իրականանան այստեղ գտնվող բոլոր երեխաների երազանքները գալիք տարում այնպես, ինչպես որ դուք էիք մաղթում ու ցանկանում ձեր ներկայացրած բեմականացման մեջ՚,-նշեց Գեղարքունիքի մարզպետը: Մարզի ղեկավարը ամանորյա նվերներ հանձնեց մանկատան բոլոր սաներին: Նա շնորհավորեց նաեւ մանկատան տնօրինության ու աշխատակիցների Ամանորը, շեշտելով, որ նրանց նվիրվածության ու ջանքերի շնորհիվ է մանկատունը դարձել համերաշխ ու հաճելի ընտանիք:
 Իր հերթին Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց մարզպետին` մանկատան սաների նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի եւ առանձնապես` մանկատան զբոսայգու կառուցմանը միջոցներ հատկացնելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55