Նորություններ

ՃԱՆԱՊԱՐՀՎԵՑ ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ 10.10.2013
Ղեկավարվելով ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համապատասխան պահանջով հոկտեմբերի 10-ին վաստակած հանգստի ճանապարհվեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Յուրա Թաթարյանը: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհավորեց Թաթարյանին ծննդյան 66-րդ տարեդարձի առթիվ, բարձր գնահատելով նրա մասնագիտական հմտությունները ու մարդկային արժանիքները: Աշխատանքային գործունեության 48 տարիներից 30-ը Յուրա Թաթարյանն անցկացրել է պետական կառավարման համակարգում, որից 17-ը՝ Գեղարքունիքի մարզպետարանում: Ղեկավարման տարիներին նա ցուցաբերել է պետական ծառայողին վայել պահվածք, աչքի է ընկել օրենքների և որոշումների իմացությամբ, մարզի համայնքների հիմնախնդիրների ճանաչողությամբ...

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՆՎԻՐՎԱԾ ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱՆ 09.10.2013
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հոկտեմբեր ամսվա երկրորդ հինգշաբթի օրը նշում է որպես տեսողության համաշխարհային օր: Այն կոչված է հասարակության ուշադրությունը հրավիրելու տեսողության պահպանման խնդիրներին: ,,Ստուգիր քո աչքերը,, կարգախոսին հավատարիմ Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետի առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնին կից գործող Կարո Մեղրիկյանի անվան կանխարգելիչ ակնաբուժության կենտրոնը Գեղարքունիքի մարզում հայտարարել է ,,բաց դռների օր,, անվճար ակնաբուժականզննումներ իրականացնելով մարզի բնակչության շրջանում: Կենտրոնը նախապես իրականացրել է մարզի ակնաբուժական կաբինետների հագեցվածության ...

ՀԱՑԱՌԱՏԻ ՕՐԸ ՆՇԱՆԱՎՈՐՎԵՑ ԽԱՉԻ ՏԵՂԱԴՐՄԱՄԲ 08.10.2013
Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի մի խումբ գործարարների նախաձեռնությամբ 2012 թվականից հոկտեմբերի 7-ը հայտարարվել էր Հացառատի օր, որը նշվել էր համահացառատյան տոնախմբությամբ եւ Հայոց բանակի շարքերում մարտական ծառայության ժամանակ զոհված հացառատցիներին նվիրված հուշահամալիրի կառուցմամբ: Այս տարի Հացառատի օրը թաղամասում նշանավորվեց գերեզմանոցի բարձուքում տեղադրված 6 մետր բարձրության պողպատակուռ խաչի բացման եւ օծման արարողությամբ: Խաչի բացման եւ օծման արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Գավառի տարածքի

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 05.10.2013
Հարգելի մանկավարժներ: Հազարամյակների խորքից եկած կրթության ու գիտության լույսը դուք եք այսօր սփռում մատաղ սերնդի հոգիներում, նրանց սիրով փոխանցում ազգային ու համամարդկային արժեքները, ուսուցանում բազմակողմանի գիտելիքներ, դաստիարակում ազատ ու ժողովրդավար Հայաստանի զարգացած ու գրագետ քաղաքացուն: Այդ պատասխանատու աշխատանքը նաեւ բացառիկ շնորհ ու առաքելություն է, որտեղ գործ ունեն միայն ուսյալ, նվիրյալ ու անձնուրաց մարդիկ, մանավանդ արագ զարգացող մեր դարաշրջանում, երբ մարդկային կյանքում ամենավճռորոշ խոսքը ...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 01.10.2013
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հոկտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզպետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմեցին 9, պետպատվերի շրջանակներում բուժում ստանալու կամ վիրահատության ենթարկվելու համար՝ 3 , առողջարանային բուժման ուղեգրերի համար`3, բնակարան ձեռք բերելու խնդրանքով՝ 2, աշխատանքի տեղավորման խնդրանքով՝ 4 քաղաքացի: Բավարարվեցին դրամական օգնության, պետական պատվերով բուժման և առողջարանային ուղեգրերի հատկացման բոլոր խնդրանքները: Մնացած դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում, որոնց պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում:

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՐԵՆՈԲԼ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ 27.09.2013
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը սեպտեմբերի 26-ին մարզպետարանում ընդունեց Ֆրանսիայի Հանրապետութան Իզեր մարզի Գրենոբլ քաղաքի մշակութի եւ լրատվության ոլորտի տասներկու ներկայացուցչից բաղկացած պատվիրակությանը: Գեղարքունիքի մարզպետը, բացելով հանդիպումը, նշեց, որ ՀՀ Գեղարքունիքի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզի միջեւ 2004 թվականից ի վեր հաստատված ապակենտրոնացված համագործակցության ընթացքում որոշակի ձեռքբերումներ են արձանագրվել տուրիզմի, առողջապահության եւ ֆրանսերեն լեզվի ուսուցման բնագավառներում, ինչը հիմք է տալիս կարծելու, որ...


