Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

24.04.2014

 

Հարգելի  հայրենակիցներ,
99 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի տարածքով մեկ գործողության մեջ դրվեց պատմության մեջ չլսված մի ոճրագործություն, որն իր ամբողջ բովանդակությամբ բացահայտ բնաջնջում ու ցեղասպանություն էր հայ ազգի հանդեպ: Մարդիկ տեղահանվում կամ սպանվում էին, անկախ տարիքից ու սեռից, միայն հայ լինելու համար:
Տարիներ տևած ցեղասպանության արդյունքում մենք կորցրինք մեր պատմական հայրենիքը, մեկուկես միլիոն տարագրված հայեր իրենց շիրիմները գտան գաղթի ճանապարհներին կամ արաբական անապատներում: Իսկ եղեռնից մազապուրծ հարյուր հազարավոր հայ ընտանիքներ սփռվեցին աշխարհով մեկ՝գոյացնելով հայկական բազմաքանակ Սփյուռքը:
Անցած մեկ դարի ընթացքում Թուրքիան ոչ միայն չի ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը, ոչնչով չի հատուցել գործած ոճիրների դիմաց, այլ նաև այսօր լրջորեն խոչընդոտում է Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, տնտեսական շրջափակման միջոցով փորձում Հայաստանի Հանրապետության հետ խոսել ուժի դիրքերից:
Եվ քանի դեռ մեզ վերադարձված չէ մեր պատմական հայրենիքը, քանի դեռ ցեղասպանություն իրագործած երկիրը ներողություն չի խնդրել հայ ժողովրդից, չի փոխհատուցել նրան  պատճառած մարդկային, նյութական ու հոգևոր կորուստները, մենք պետք է մշտապես և ազգովի ոգեկոչենք Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը, խմբվենք հայրենի պետության և  հավատի շուրջ, ապրենք ու պայքարենք համահայկական իղձերի իրականացման  համար, որպեսզի մեր պատմության մեջ նոր ցեղասպանություններ չկրկնվեն:
Խաղաղություն Հայոց Մեծ Եղեռնի բոլոր անմեղ զոհերի հոգիներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38