Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ՀԱՅՐԱՎԱՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

22.04.2014

 

     
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Հայրավանք համայնքում: Համայնքի միջնակարգ դպրոցում մարզպետը ծանոթացավ պետական բյուջեի միջոցներով   իրականացված հիմնանորոգման     աշխատանքներին: Դպրոցի երկհարկանի մասնաշենքի  դասասենյակներում և միջանցքներում իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ, վերանորորոգվել են սանհանգույցները, անցկացվել  է  կենտրոնական ջեռուցման համակարգ:    Վերանորոգված մասնաշենքին կից նույն միջոցներով կառուցվել է նոր, մեկհարկանի մասնաշենք` որում ներառված է ինը դասասենյակ և սանհանգույց: Ընդհանուր առմամբ դպրոցում կատարված շինարարական աշխատանքները  մարզի ղեկավարը   բավարար գնահատեց , սակայն     շինարարական մի քանի թերությունների    վերաբերյալ  նա տվեց   համապատասխան  ցուցումներ:  138 աշակերտ ունեցող դպրոցը հիմնականում ապահովված է դպրոցական գույքով և անհրաժեշտ այլ պարագաներով, գործում է համակարգչային  դասասենյակ ու գրադարան:  Ակնկալվում է    ավարտին հասցնել  սպորտ դահլիճի, հանդիսությունների սրահի և ճաշարանի վերանորոգումը: Գեղարքունիքի մարզպետի խոսքով 2014թվականին  նախատեսված է շարունակել  դպրոցում կիսատ մնացած շինարարական աշխատանքները, սակայն հաշվի առնելով պետական բյուջեից տրամադրված միջոցները, առաջնահերթությունը կվերապահվի սպորտ դահլիճի վերանորոգմանը:
 Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը  Հայրավանքում, համայնքի ղեկավարի հետ քննարկեց նաև համայնքում առաջնահերթ լուծում պահանջող հարցեր, որոնք առնչվում էին համայնքում մանկապարտեզի շենքի կառուցման, ներհամայնքային նշանակության ճանապարհների վերանորոգման հետ:           
                              

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38