Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

24.04.2014

 

 Ապրիլի 24-ին  Գեղարքունիքի  մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, նրանց ենթակայությամբ գործող կրթամշակութային հաստատությունների, մարզի ուժային կառույցների ղեկավարներն  ու աշխատակիցները,   ինչպես նաև  անհատ քաղաքացիներ   ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին  Մեծ եղեռնի զոհերի   հիշատակն հավերժացնող հուշակոթողին:    Այնուհետև Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում  տեղի ունեցավ մոմավառություն և մատուցվեց հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ    անմեղ նահատակների: Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դերասանների ուժերով հանդիսատեսին ներկայացվեց Աղասի Այվազյանի ,,Աչքը  ծոծրակին,,  ներկայացումը, որը մի պատմություն էր եղեռն ու բռնագաղթ տեսած ընտանիքի մասին: Նույն օրը հիշատակի  և ոգեկոչման միջոցառումներ տեղի ունեցան նաև մարզի մնացած քաղաքային, մի շարք գյուղական համայնքներում, հանրակրթական դպրոցներում: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող միջոցառումները կշարունակվեն նաև առաջիկա օրերի ընթացքում:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38