Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՍՏԵՂԾՎԵՑ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

17.04.2014

 

Գեղարքունիքի մարզպետի 2014 թվականի մարտի 31-ի որոշմամբ մարզում ստեղծվել է մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդ, որը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի փետրվարի 10-ի հանձնարարականից:  Մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդը ունի կանոնադրություն, որը ստեղծվել է երիտասարդական խորհրդի օրինակելի կանոնադրության հիման վրա: Ըստ կանոնադրության՝ խորհուրդը  բաղկացած է 46 հոգուց, որի կազմում ներառված են համայնքների ղեկավարների տեղակալներ, երիտասարդներին առնչվող կրթական, սոցիալական, առողջապահական, զբաղվածության և մշակութային խնդիրներին տիրապետելու ունակություն ունեցող պետական և մասնավոր կառույցներից ընտրված 16-30 տարեկան անձինք: Խորհրդի անդամները մարզի համայնքներից ընտրվել են   հրավիրված ավագանու նիստերի ընթացքում: Ապրիլի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանում անցկացրեց մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում հրապարակվեց խորհրդի կազմը: Կանոնադրության համաձայն  խորհրդի նախագահը  մարզպետն է: Մարզպետի հանձնարարությամբ խորհրդի գործունեությունը համակարգվում է մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության կողմից:   Գեղարքունիքի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի անդամները բաց քվեարկությամբ ընտրեցին խորհրդի քարտուղար:    Նիստի ընթացքում խորհրդի նախագահը  խոսեց  խորհրդի գործունեության նպատակների և խնդիրների մասին: Ըստ զեկուցման խորհրդի     նպատակն է համայնքներում երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանն աջակցելը և խթանելը, հանրային կյանքի տարբեր բնագավառներում երիտասարդների մասնակցության համար բարենպաստ մթնոլորտի ձևավորումը, երիտասարդական կազմակերպությունների գործունեության ընդլայնման և խրախուսման նպատակով տարբեր կազմակերպական, ծրագրային, ենթակառուցվածքային և այլ խնդիրների հայտնաբերումը և մարզպետին համապատասխան առաջարկություն ներկայացնելը: Խորհրդի անդամներին հանձնարարվեց     համատեղ ուժերով կազմել   և խորհրդի նախագահի հաստատմանը ներկայացնել    տարեկան աշխատանքային ծրագիրը: Վերջինս     մարզպետի խոսքով   կյանքի կկոչվի    պետական աջակցության շնորհիվ: Ըստ կանոնադրության մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի նիստը հրավիրում է խորհրդի նախագահը՝ յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ: 
Օրակարգային հարցերից զատ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը պատասխանեց երիտասարդների կողմից առաջադրված հարցերին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38