Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԵԾ ԵՂԵՌՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԳԱՎԱՌԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

25.04.2014

 

 Հայոց ցեղասպանության 99 ամյակին նվիրված  միջոցառումները մարզի տարածքում շարունակվում են: Ապրիլի 25-ին Գեղարքունիքի մարզի ղեկավարությունը ներկա գտնվեց Գավառ քաղաքի երաժշտական ուսումնարանի և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության համատեղությամբ կազմակերպված հուշ ցերեկույթին: Ցերեկույթի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ եղեռնի անմեղ նահատակների հիշատակը: Օրվա խորհրդի վերաբերյալ հիշատակի և խոնարհումի խոսքերով հանդես եկան     ուսումնարանի մանկավարժները:      Ուսումնարանի տարբեր բաժիններում սովորող սաները հնչեցրին եղեռնին նվիրված բանաստեղծություններ, ընթերցեցին  ցեղասպանության  վերաբերյալ   հայտնի մարդկանց վերուծություններն ու մտորումները,    հանդիսատեսին ներկայացան իրենց գործիքային կատարումներով: Ցերեկույթի ողջ ընթացքն ուղեկցվեց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմով ու տեսանյութերով:  Իր խոսքում Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը  շնորհակալություն հայտնեց ուսումնարանի սաներին լավագույն կատարումների համար: Նա հորդորեց ներկաներին չվհատվել, ապրել հույսով ու  հավատով, ամենուրեք քարոզելով  միասնականություն: Այն մեզ կտա ուժ և կորով, համատեղ ապրելու և  արարելու ձգտում և անհրաժեշտության  դեպքում պայքար մղելու  հանուն մեր երկրի խաղաղության, նրա հզորացման ու շենացման,- եզրափակեց իր խոսքը  վարչության պետը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38