Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ

23.04.2014

Համաձայն Գեղարքունիքի մարզի բնակչության պաշտպանության  համակարգի նախապատրաստման 2014 թվականի հիմնական միջոցառումների պլանի՝ապրիլի 18-ին անցկացվեց  հրմանատարաշտաբային ուսումնավարժանք՝<<Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը ջրհեղեղի ժամանակ>> թեմայով: Ըստ պայմանական իրավիճակի ,,Մարզի հիդրոօդերևութաբանական կայանների կանխատեսումներով, սպասվելու էր օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, անձրևի տեսքով տեղումներ: Սարերում ձյան կուտակումները մոտ 2 անգամ գերազանցել էին  տարեկան միջին նորման,,:
Միջոցառման 1-ին և 2-րդ  փուլերում  մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը  մարզպետարանում անցկացրեց մարզի արտակարգ իրավիճակներում գործող մշտական հանձնաժողովի  նիստ:  Որի ընթացքում  ծառայությունների ղեկավարները ծանոթացան  միջոցառման   բովանդակությանը և  իրենց կողմից իրականացվող պայմանական գործողությունների մասին ժամանակ առ ժամանակ զեկուցեցին մարզպետին:    Ուսումնավարժանքի 3-րդ և ավարտական  փուլում  Ներքին Գետաշենի Արգիճի գետի վրա անցկացվեց գործնական միջոցառում, որին մասնակցեցին  Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Գավառի և Մարտունու հրշեջ փրկարար ջոկատներ, հատուկ ջրափրկարարներ, բժիշկներ, ոստիկաններ, ԳԳՄ աշխատակիցներ, էլեկտրաէներգիայի վթարավերականգնողական խմբեր:  Մարզի ղեկավարության գնահատմամբ  ուսումնավարժանքը կազմակերպվեց  և անցկացվեց բարդ պայմաններում, որն իրականացվեց հստակ գործողություններով, առանց խոչնդոտների և ավել
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38