Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՌԱՏ ՁՅՈՒՆԸ  ԽԱԹԱՐԵԼ Է ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ

ԱՌԱՏ ՁՅՈՒՆԸ ԽԱԹԱՐԵԼ Է ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ 12.12.2013

Դեկտեմբերի 11-ի օրվա երկրորդ կեսից սկսած՝ Գեղարքունիքի մարզում սկսվել են ձյան առատ տեղումները, որոնք շարունակվում են նաև դեկտեմբերի 12-ի ողջ օրվա ընթացքում: Գավառի տարածաշրջանում ձյան շերտի բարձրությունը այս պահի դրությամբ տեղ-տեղ հասնում է մինչև 1 մետրի: Մարտունու , Սևանի և Ճամբարակի տարածաշրջաններում՝ ավելի քան 50 սմ-ի, իսկ Վարդենիսի տարածաշրջանում՝ 25-30 սմ-ի: Ձնաբքի հետևանքով տեղ-տեղ անհնար է դարձել ճանապարհային երթևեկությունը և մարդկանց տեղաշարժը: Ձյան կապանքներում արգելափակվել են ավտոմեքենաներ, որոնց դուրս բերելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում մարզի ...

  ՄԱՐԶԻ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ  ՄԱՔՐՎԵԼ

ՄԱՐԶԻ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄԱՔՐՎԵԼ 12.12.2013

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի վարիչ Գևորգ Խաչատրյանի տեղեկացմամբ մարզի ճանապարհ սպասարկող կազմակերպությունների շուրջօրյա և անընդմեջ աշխատանքի արդյունքում ժամը 19-ի դրությամբ, թեև ավտոճանապարհների որոշ հատվածներում առկա է դժվարանցանելի իրավիճակ, սակայն Վարդենիս-Մարտունի-Գավառ-Սևան-Երևան ավտոճանապարհը բաց է ու երթևեկելի: Նույն ժամի դրությամբ ճանապարհ սպասարկող կազմակերպությունները աշխատանք են տանում նաև միջհամայնքային նշանակության ճանապարհների բացման ուղղությամբ...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 10.12.2013

Դեկտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: 17 քաղաքացիների կողմից ներկայացրած դիմումներից 5-ը առնչվում էին աշխատանքի տեղավորման, 2-ը՝ բուժման մեկնելու նպատակով մարզի ղեկավարից աջակցություն ստանալուն, 1-ը՝ վառելափայտի ձեռքբերման, 2-ը՝ կենցաղային կոմունալ և 7 դիմում՝ դրամական օգնություն ստանալու խնդրանքով: Քաղաքացիների հիմնական մասի դիմում խնդրանքը բավարարվեց տեղում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մի քանի դիմումներ հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում և կպատասխանվեն օրենքով սահմանված ժամկետում:

                          ՄԱՏՈՒՑՎԵՑ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ

ՄԱՏՈՒՑՎԵՑ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ 07.12.2013

Դեկտեմբերի 7-ին Գավառ քաղաքում տեղադրված Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին Գեղարքունիքի մարզային և Գավառի քաղաքային իշխանությունների , նշված կառույցների ենթակայությամբ գործող հիմնարկ ձեռնարկությունների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ, համայնքների ղեկավարներ, անհատ քաղաքացիներ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ի հայաստանյան աշխարհավեր երկրաշարժի զոհերի պայծառ հիշատակի առիթով նույն օրը Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ մոմավառություն ապա մատուցվեց հոգեհանգստի կարգ՝ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ:

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎՆ ԱՆՑԱՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎՆ ԱՆՑԱՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ 05.12.2013

Հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հյուրընկալեց ճանաչողական այցով Գեղարքունիքի մարզ ժամանած ՌԴ Սարատովի երկրամասի 22 պատվիրակներից բաղկացած խմբին: Այն ղեկավարում էր Սարատովի փոխնահանգապետ Պավել Բոլշեդանովը: Պատվիրակության կազմում էին նահանգի արդյունաբերության և էներգետիկայի նախարար Սերգեյ Լիսովսկին, տնտեսական զարգացման և ներդրումային քաղաքականության նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրեչիխոն, առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մաքսիմ Ֆատեևը, Սարատովի նահանգի հայ գործարարներ...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ   ՃԱՄԲԱՐԱԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՃԱՄԲԱՐԱԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ 28.11.2013

Նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Ճամբարակի տարածաշրջանում: Մարզի ղեկավարը նախ ծանոթացավ ՙՙՀամաշխարհային բանկՙՙ-ի ֆինանսավորմամբ վերանորոգվող Ճամբարակի առողջության կենտրոնի շինարարական աշխատանքներին, այնուհետև խորհրդակցություն անցկացրեց տեղի բուժանձնակազմի հետ: Ռաֆիկ Գրիգորյանը խոսեց ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից 2013 թվականին հիվանդանոցում իրականացված ստուգումների արդյունքում բացահայտված թերությունների մասին, տվեց համապատասխան ցուցումներ առկա թերությունները սեղմ ժամկետում ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-23 16:27:27