Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՆՑԿԱՑՎԵՑ ,,ԿՈՐՅՈՒՆ,, ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

21.05.2014

 

Դպրոցականների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների շրջանակներում Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության կողմից մայիսի 20-ին Գավառ քաղաքի Պապին Ղանդիլյանի անվան  N2 միջնակարգ դպրոցում անցկացվեց  Հանրապետության հանրակրթական դպրոցների  <<Կորյուն>> ռազմամարզական խաղի մարզային փուլը։ Որի նպատակն է ռազմամարզական խաղը նպատակաուղղել սովորողների բարոյահոգեբանական և ֆիզիկական հատկանիշների դաստիարակմանը՝ սերմանելով արիություն, խիզախություն, տոկունություն, ընկերական համերաշխություն, ինչպես նաև դժվարին պայմաններում առաջադրանքների կատարման վճռականություն:  ,,Կորյուն,, ռազմամարզական խաղի  մարզային փուլին մասնակցում էին  Գավառ քաղաքի Գեորգի Մնացականյանի անվան N7, Գավառ քաղաքի Պ.Ղանդիլյանի անվան  N2,  Զոլաքար համայնքի Ալվարդ Վարդանյանի անվան N2, Գագարինի, Ծովակի միջնակարգ և Ճամբարակ քաղաքի ավագ դպրոցների 8-11-րդ դասարանների աշակերտներից ձևավորված ջոկատները, որոնք հաղթող էին ճանաչվել խաղի տարածքային փուլում: Յուրաքանչյուր  ջոկատում  ընդգրկված էին 7 տղա և 3 աղջիկ: Առաջնորդվելով խաղի կանոներով և ցուցաբերելով խաղի պահանջներին համապատասխան պատրաստվածություն, ,,Կորյուն,, ռազմամարզական խաղի մարզային փուլում հաղթող ճանաչվեց Զոլաքար համայնքի Ալվարդ Վարդանյանի անվան N2, իսկ երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրեց Գավառ քաղաքի Պապին Ղանդիլյանի անվան  N2 միջնակարգ դպրոցների ջոկատները: 
 
 
                       
 
 
 
 
                                                   

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38