Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԵՐԿԿՈՂՄ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

15.05.2014

 

Հայաստանի Հանրապետության  Գեղարքունիքի մարզպետարանի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի միջև ստորագրված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում   Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մայիսի 13-ին  ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի ապակենտրոնացված համագործակցության բաժնի ծրագրերի պատասխանատու Մաթիլդ Լեստրային: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության ոլորտներում իրականացվելիք ծրագրերի հետ առնչվող   հարցեր:  Ինչպես և նախապես տեղեկացրել էր  Մաթիլդ Լեստրան, Գեղարքունիք-Իզեր առեւտրատնտեսական եւ կրթամշակութային համաձայնագրի շրջանակներում մայիսի 15-ին  տեղի ունեցավ հանդիպում՝ երկու կողմերի պատասխանատուների ավելի ընդլայնված կազմով եւ հարցերի ընդգրկուն օրակարգով: Քննարկումն անցկացրեց մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Հանդիպման ընթացքում նախ շոշափվեց 2011-12 թվականներին ստեղծված տուրիստական ինտերնետային պորտալի հետագա գործունեության, պորտալը նոր նյութերով ու տեղեկատվությամբ հարստացնելու խնդիրը: Քննարկվեց նաեւ Գեղարքունիքի մարզի 4 գլխավոր մուտքերի մոտ տուրիստական ցուցատախտակներ կառուցելու եւ տեղադրելու հարցը: Անդրադարձ եղավ մինչ այս հրատարակված  մարզի տեղեկատվական գրքույկի  վերահրատարակման եւ դրանք նոր նյութերով հարստացնելու խնդիրներին, որոնց շուրջ եւս ձեռք բերվեց համաձայնություն: Քննության առնվեց նաեւ Սեւան քաղաքում գործող տուրիստական գրասենյակին կից շարժական տեղեկատվական գրասենյակ հիմնելու խնդիրը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:55:21