Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

18.05.2014

Հարգելի հայրենակիցներ:

Համաշխարհային նշանակության թանգարանների շարքում   իրենց  ուրույն տեղն ունեն նաեւ Հայաստանի Հանրապետությունում եւ Հայկական Սփյուռքում հիմնված  թանգարանները, որոնցով մենք կարողանում ենք հպարտորեն ներկայացնել աշխարհին հայ ժողովրդի կերտած բազմադարյան ու բազմաբովանդակ հոգեւոր ու նյութական մշակութային ժառանգությունը:
Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ մեր մարզի թանգարանների աշխատակիցներին, ցանկանում նրանց խաղաղ հայրենիք, երջանկություն եւ հաջողություններ ընտանիքում ու  աշխատանքում:
Լավագույն ցանկություններով՝  Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:04:13