Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԱՎԱՌԻ N 7 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵՑ ԳԵՈՐԳԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ

16.05.2014

 

 Ծաղիկներ ու ծաղկեպսակներ Գեորգի Մարտիրոսյանի    հուշաքարին, որը տեղադրված է Գավառ քաղաքի N 7 միջնակարգ դպրոցի շքամուտքում: Այն հավերժացնում է ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գեորգի Գագիկի Մնացականյանի անունն ու սխրանքը, ով 2013թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասի հսկողության տարածքում մարտական առաջադրանք  իրականացնելիս  մահացու ականապայթյունային վիրավորում ստացավ:  Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ   Գավառի N 7 միջնակարգ  դպրոցը, որտեղ անցել են հերոսի ուսումնառության 10 տարիները    այսուհետ կկրի  Գեորգի Մնացականյանի անունը: Դեռևս մանկուց զինվորական դառնալու երազանք փայփայած երիտասարդը դպրոցն ավարտելուց հետո 2005 թվականին ընդունվում է Վազգեն Սարգսյանի անված ռազմական ինստիտուտը և 2009-ին ինժեներ- սակրավորի որոկավորմամբ անցնում ծառայության: Հայոց բանակում ունեցած լավագույն ծառայության համար Գեորգին ստանում է դասակի հրամանատարի, ավագ լեյտենանտի,ապա կապիտանի կոչում, նշանակվելով վաշտի հրամանատար: Հայոց բանակի սպա , 25-ամյա կապիտան Գեորգի Մնացականյանը,     իր հերթական առաջադրանքը կատարելիս, փրկելով ծառայակից ընկերների կյանքը,  զոհվեց հայրենիքի պաշտպանության Սուրբ գործում,  հետմահու արժանանալով մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանի:  Դպրոցի  ռազմահայրենասիրական դաստիարակությանը հատկացված     անկյունը այլևս հարուստ է    Գեորգիի մարտական իրերով, պատվոգրերով ու խրախուսական այլ պարգևներով:   Անվանակոչության առիթով հավաքվել էին բարձրաստիճան զինվորականներ ու պաշտոնյաներ,  դպրոցականներ,  արծվաքարցիներ, Գեորգիի դպրոցական ու ծառայակից ընկերները, որոնց հոգիներում միախառնված էին կորստի ցավն ու հերոսի գործած սխրանքի հանդեպ ունեցած հպարտությունը: Գեորգի Մնացականյանի անունը կրող դպրոցը    այսուհետ կանչող   ու թանկ վայր կլինի իրենց համար, համոզված  են    նրա   հարազատները: Գավառ քաղաքի Գեորգի Մնացականյանի անվան  N 7 միջնակարգ դպրոցի աշակերտները  հուշ ցերեկույթի ընթացքում հանդիսավոր երդում տվեցին` համալրելով պատանի երկրապահների շարքերը:  Դպրոցը ԵԿՄ վարչության նախագահի կողմից պարգևատրվեց ,,Վազգեն Սարգսյան,, հուշամեդալով և պատվոգրով, Արցախյան ազատամարտի մի խումբ վետերաններ և ԵԿՄ անդամներ՝ պատվոգրերով և հուշամեդալներով, որոնցից Գեորգի Մնացականյանը, Հրաչիկ Մխիթարյանը և Գագիկ Գալստյանը՝ հետմահու : Գավառ քաղաքի ավագանու որոշմամբ  Գագիկ Գալստյանի և Հրաչիկ Մխիթարյանի անուններով անվանակոչվեցին Արծվաքար  թաղամասի  երկու նրբանցքներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:35:43