Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԸՙՙ ԳԱՎԱՌԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

19.05.2014

 

Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում Գավառի երկրագիտական թանգարանում կազմակերպված միջոցառումը   նշանավորվեց հին ու նոր լուսանկարների ցուցադրությամբ:      Մայիսի 17-ի ՝ ժամը 16-ից մինչեւ կեսգիշեր անցկացվեց բաց դռների օր, որի ընթացքում բացվեց ՙՊատմում են լուսանկարները՚ խորագիրը կրող ցուցահանդես: Ըստ թանգարանի տնօրենի՝  ցուցադրվող լուսանկարներից շատերն ունեն մեկդարյա պատմություն, եւ այս պատառիկների շնորհիվ է, որ տեղեկանում ենք մեր պապերի նիստուկացի, նրանց կրած արդուզարդի եւ մեզ ծանոթ ու անհայտ իրերի մասին: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի եւ իր անունից թանգարանների աշխատակիցներին շնորհավորեց մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը  եւ հոյս հայտնեց, որ  թանգարանի ամեն մի ցուցանմուշ խնամքով  կպահպանվի, ու մեր անցյալը գուրգուրանքով սերունդներին կփոխանցվի: Միջոցառումը մինչեւ ուշ երեկո շարունակվեց համերգային ծրագրով՝ Գավառի երաժշտական դպրոցի շնորհալի սաների եւ անհատ կատարողների մասնկացությամբ: Այցելուների թիվը  ՙԹանգարանային գիշերվա ընթացքում հատեց 200-ի սահմանը, իսկ այցելությունները շարունակվեցին նաեւ մայիսի 18-ին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:40:42