Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ՀԱՅՐԱՎԱՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 22.04.2014
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Հայրավանք համայնքում: Համայնքի միջնակարգ դպրոցում մարզպետը ծանոթացավ պետական բյուջեի միջոցներով իրականացված հիմնանորոգման աշխատանքներին: Դպրոցի երկհարկանի մասնաշենքի դասասենյակներում և միջանցքներում իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ, վերանորորոգվել են սանհանգույցները, անցկացվել է կենտրոնական ջեռուցման համակարգ: Վերանորոգված մասնաշենքին կից նույն միջոցներով կառուցվել է նոր, մեկհարկանի մասնաշենք` որում ներառված է ինը դասասենյակ և սանհանգույց: Ընդհանուր առմամբ դպրոցում կատարված շինարարական աշխատանքները մարզի ղեկավարը բավարար գնահատեց , սակայն...

ՍՏԵՂԾՎԵՑ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ 17.04.2014
Գեղարքունիքի մարզպետի 2014 թվականի մարտի 31-ի որոշմամբ մարզում ստեղծվել է մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդ, որը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի փետրվարի 10-ի հանձնարարականից: Մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդը ունի կանոնադրություն, որը ստեղծվել է երիտասարդական խորհրդի օրինակելի կանոնադրության հիման վրա: Ըստ կանոնադրության՝ խորհուրդը բաղկացած է 46 հոգուց, որի կազմում ներառված են համայնքների ղեկավարների տեղակալներ, երիտասարդներին առնչվող կրթական, սոցիալական, առողջապահական, զբաղվածության և մշակութային խնդիրներին տիրապետելու ունակություն ունեցող ...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 15.04.2014
Ապրիլի 15-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց 37 քաղաքացի: Սոցիալ- տնտեսական տարաբնույթ հիմնախնդիրներին աջակցելու նպատակով Ռաֆիկ Գրիգորյանը դիմումատուներից 18–ին տրամադրեց դրամական օգնություն,Մեծ Հայրենականի, Արցախյան ազատամարտի վետերան և հաշմանդամության կարգ ունեցող 6 քաղաքացի հաշվառվեց մարզպետարանի աշխատակազմում՝ առողջարանային ուղեգիր ստանալու, 2 քաղաքացի՝ պետպատվերի շրջանակներում բուժվելու, 5 քաղաքացի՝ աշխատանքի տեղավորման, 3 քաղաքացի՝ բնակարանային խնդիրների կարգավորման, 3 քաղաքացի այլ հարցերով: Դիմումատուների ...

,,ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻՙՙՓԲԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԸՆԴԳՐԿՎԵՆ ՆՈՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ 14.04.2014
Մարտունու քաղաքապետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որն առնչվում էր Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների խմելու ջրի մատակարարման համակարգի բարելավմանը: Խորհրդակցությունը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ,,Հայջրմուղկոյուղի,, ՓԲԸ Գեղարքունիքի մարզի համակարգող Վարդան Մելքոնյանը , Մարտունի, Վարսեր, Ներքին Գետաշեն, Գեղհովիտ, Լիճք, Վարդենիկ համայնքների ղեկավարները: Քննարկվեցին վերոնշյալ համայնքների ջրամատակարաման եւ ջրահեռացման համակարգերում առաջացած խնդիրները, նշվեցին այն հիմնական ժամկետները, քայլերը, եւ հնարավորությունները, որոնց գործադրմամբ առաջիկա ...

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ 09.04.2014
Աշխատանքային այցով ապրիլի 8-ին Գեղարքունիքի մարզում էր գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը: Այցի նպատակն էր ծանոթանալ մարզի գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցությամբ իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ Վարդաձոր համայնքում նախարարի պաշտոնակատարը ծանոթացավ ,,Անի-եղբայրներ,, անասնապահական և դաշտավարական ֆերմերային տնտեսության գործունեությանը: Վարդաձորցի Սիրականյան եղբայրների ջանքերով 90-ականներից մինչ օրս համայնքում պահպանվել և զարգացել է Վարդաձորի նախկին սովխոզի ...

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԻՐ ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ՔԵՍԱԲԻ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ 03.04.2014
Գավառի պետական համալսարանում այսօր կայացավ դասախոսների եւ ուսանողների ստորագրահավաք` ուղղված Քեսաբի հայության իրավունքների պաշտպանությանը: Մոտ 3000 դասախոսների եւ ուսանողների ստորագրությամբ դիմում ուղղվեց ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակ, որով կոչ է արվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին` ՄԱԿ-ի միջամտությամբ Քեսաբում զինյալ ահաբեկիչների մուտքն արգելելու, Քեսաբում լիակատար խաղաղություն հաստատելու, մարդկանց ոտնահարված իրավունքները եւ նյութական կորուստները վերականգնելու համար, որով ընդամենը կիրականացվեն ՄԱԿ-ի ՙՄարդու իրավունքների եւ ...


