Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՙՙՀԱՍՄԻԿ ՙՙ ՃԱՄԲԱՐՈՒՄ ԿՀԱՆԳՍՏԱՆԱՆ 7-13 ՏԱՐԵԿԱՆ 292 ԴՊՐՈՑԱԿԱՆ

10.07.2014

 
 

Համաձայն ՀՀ վարչապետի 2014 թվականի մայիսի 15-ի  համապատասխան որոշման,  հունիսի 20-ից մեկնարկել է 7-13 տարեկան դպրոցականների 2014թվականի  ամառային հանգիստը ՀՀ  ճամբարներում: Այն իրականացվում է    3 հերթափոխով և 20-ական օրով: Հունիսի 20-ին Գեղարքունիքի մարզի    77 դպրոցականներից ձևավորված առաջին խումբը մեկնեց հանգստի Հանքավանի ,,Հասմիկ,, ճամբար: ՀՀ վարչապետի որոշման համաձայն ճամբար մեկնող խմբերում ընդգրկվում են    զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ և սակավ ապահովված   բազմազավակ ընտանիքների երեխաներ՝ իրենց ցանկությամբ, տեղեկացրեց  Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, նախաձեռնությունը համարելով լավագույն միջոց, նման ընտանիքների երեխաների հանգիստը կազմակերպելու համար: Հուլիսի 9-ին ճամբար մեկնողների 115 երեխաներից բաղկացած երկրորդ խումբը մենեց Հանքավան: Նրանց ճանապարհեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը: Ղեկավար այրերը զրուցեցին երեխաների ու նրանց ծնողների հետ, հաջողություն ու հաճելի հանգիստ մաղթելով նրանց: Ճամբարում հանգստացողների երրորդ խումբը Հանքավան կմեկնի հուլիսի 28-ին, երբ կավարտվի երկրորդ խմբի հանգիստը: Վերջին փուլում կհանգստանա 100 երեխա:

 Անդրանիկ Հակոբյանի  հավաստմամբ այս պահին Գեղարքունիքի մարզի ,,Գեղամա,, հանգստյան տանը տարբեր հերթափոխերով իրենց 7-օրյա հանգիստն են անցկացնում հանրապետության ավելի քան 2000 պատանի երկրապահներ, որոնց մեջ զգալի թիվ են կազմում Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչները: Այս նախաձեռնությունը կյանքի է կոչվում  ՀՀ ԵԿՄ վարչության նախաձեռնությամբ և ՀՀ Պաշտպանության նախարարության աջակցությամբ :         

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36