Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՎԱՐԴԵՆԻՍ-ՄԱՐՏԱԿԵՐՏ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ

23.07.2014

 Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական նշանակության ավտոճանապարհի շինարարական    աշխատանքները Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղից մինչեւ Սոթքի ոսկու կոմբինատի տարածք ձգվող 13,6 կիլոմետր հատվածում  մեկնարկել են այս տարվա ապրիլի 1-ից:  Ծրագիրը ֆինանսավորվում է   պետական բյուջեից , իսկ աշխատանքները իրականացվում են  ,,Կապավոր,, ՍՊԸ-ի կողմից:  Սոթք գյուղի հատվածում կառուցվելու են 1,8 կիլոմետր երկարության երկկողմանի մայթեր, տեղադրվելու են  ջարհեռացման կիսախողովակներ: Կառույցի աշխատանքներում ներգրավված են մոտ 100 աշխատողներ, 50 միավոր տեխնիկա: Ճանապարհաշինական աշխատանքների իրականացման համար ապահովված են բոլոր պայմանները: Սոթք համայնքի բնակիչները   երախտապարտ են նախաձեռնության իրականացման համար, համարելով այն իրենց համայնքի զարգացման ամենակարևոր նախադրյալներից մեկը:  Հուլիսի 15-ի դրությամբ կառուցվել է 2300 մետր երկարության խճային հիմք, տեղադրվել երկշերտ ասֆալտբետոնյա ծածկ՝ 10սմ հաստությամբ, իրականացվել  հողային աշխատանքների մոտ 95 տոկոսը:  Շինարարական աշխատանքները Շատվանի խաչմերուկից մինչեւ Սոթքի ոսկու կոմբինատի խաչմերուկ կավարտվեն այս տարվա դեկտեմբերի 20-ին: ՙԿապավոր՚ ՍՊԸ Վարդենիսի տեղամասի ճանապարհաշինարները հողային հարթեցման աշխատանքներ կիրականացնեն նաեւ Սոթքի ոսկու կոմբինատից դեպի ԼՂՀ Շահումյանի շրջանի տարածք` ութ կիլոմետր երկարությամբ, որի ասֆալտապատման աշխատանքներն ընդգրկված են ծրագրի երկրորդ փուլում, 2015 թվականին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06