Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԱՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

23.07.2014

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր աշխատանքային այցը սկսեց Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքում գործող ,,Արաքս-2,, պանրի արտադրական կոոպերատիվից: Արտադրամասն ունի  560 մատակարար տնտեսություն տարածքի 13 համայնքներից, որոնց միջոցով տարեկան մթերվում է 2000 տոննա կաթ և արտադրվում 280 տոննա պանիր: Այստեղ աշխատում է 33 բանվոր՝ երկու հերթափոխով:    Տարածաշրջանում  անասնագլխաքանակի աճը և կաթի արտադրության ծավալների ավելացումը նպաստում է, որպեսզի կոոպերատիվը ընդլայնի իր արտադրությունը: Այնուհետև գյուղնախարարը և մարզի ղեկավարը դիտարկեցին Վարդենիսի տարածաշրջանի հացահատիկի և կարտոֆիլի ցանքերը, որտեղ, շնորհիվ պետական աջացության ծրագրերի ակնկալվում է աննախադեպ բերք: Պետության կողմից իրականացվող ,,գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի,,  շրջանակներում Մեծ Մասրիկ համայնքում 1 տարի   առաջ  հիմնվել  է ,,Արոտօգտագործողների միավորում,,  արտադրական կոոպերատիվը, որի անդամների հետ Սերգո Կարապետյանը քննարկեց իրականացված աշխատանքների արդյունքները և ձեռքբերումները: Կոոպերատիվի անդամները գոհունակություն հայտնեցին ծրագրից, նշելով, որ աստիճանաբար ավելանում է կոոպերատիվին անդամակցել ցանկացողների թիվը: Ծրագրի  ներդրման շնորհիվ  նկատվել է անասնագլխաքանակի և անասնամթերքի արտադրության աճ, ավելացել են մշակվող վարելահողերի ծավալները, ստացված գյուղտեխնիկայի շնորհիվ մոտ 30 տոկոսով նվազել է դրանց  միջոցով մատուցվող ծառայությունների արժեքը: Հանդիպման ավարտին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հավաստիացրեց գյուղացիական տնտեսություններին, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու դեպքում Հայաստանի համար կբացվեն տնտեսական լայն հեռանկարներ և խոշոր շուկաներ, ուստի հարկավոր է  լինել  լավատես և զարկ տալ գյուղմթերքների արտադրությանը:  

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55