Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԱՎ ԳԱՎԱՌԻ ԵՎ ՍԵՎԱՆԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

16.07.2014

 

 

Հուլիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Նորաշեն համայնքներում և Սևան քաղաքի պոլիկլինիկայում:   Հայրավանքի համայնքապետարանում նա  հանդիպում ունեցավ համայնքի ղեկավարի և աշխատակազմի  հետ: Մարզպետը  տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության կողմից իրականացվող  ,,Գյուղական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի,,  շրջանակներում նախատեսվում է  Գավառ, Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ և Նորաշեն  համայնքներում  կառուցել արոտների ջրարբիացման ընդհանուր համակարգ:  Հայրավանքում Ռաֆիկ Գրիգորյանը  դիտարկում անցկացրեց մշակույթի տան շենքի այն հատվածում, որտեղ,,Վորլդ Վիժն Հայաստան,, կազմակերպության ֆինանսավորմամբ  շուտով կմեկնարկեն Հայրավանքի և հարևան Բերդկունք համայնքների  երեխաների համար կառուցվող  մանկապարտեզի  շինարարական  աշխատանքները: Նշված  համայնքներում մարզպետը խոստացավ    աջակցել    գյուղամիջյան ճանապարհների հիմնանորոգման խնդիրների լուծմանը: Լճափ համայնքում մարզի ղեկավարը ծանոթացավ  համայնքի կենտրոնական ճանապարհի   շինարարական  աշխատանքներին, որոնք իրականացվում են ՀՀ պետական բյուջեից տրամադրված ավելի քան 100 մլն դրամի հաշվին: Համայնքապետարանում  համայնքի ղեկավարի, ավագանու,  համայնքապետարանի աշխատակազմի և կրթամշակութային հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ մարզպետը քննարկեց դպրոցի մի մասնաշենքի ջեռուցման համակարգի անցկացման, բուժամբուլատորիայի նոր շենքի  կառուցման , հիմնանորոգվող ճանապարհի մի հատվածում ջրահեռացման համակարգ կառուցելու հետ կապված խնդիրները: Խնդիրներին ծանոթանալու նպատակով մարզի ղեկավարն  այցելեց Լճափի մանկապարտեզ, բուժկետ և միջնակարգ դպրոց: Հիմնանորոգված մանկապարտեզի շուրջտարյա աշխատանքն ապահովելու նպատակով մարզպետը խոստացավ աջակցել կառույցի ջեռուցման համակարգի անցկացմանը: Նորաշեն համայնքում մարզպետն այցելեց բուժկետ, հանդիսությունների սրահ և դպրոց, ապա հանդիպում ունեցավ համայնքի ղեկավարի, ավագանու,  աշխատակազմի հետ և քննարկեց համայնքի լուսավորության ցանցի անցկացման ու  դպրոցի տանիքի հիմնանորոգման հարցերը: Երկու դեպքում էլ նա խոստացավ համապատասխան աջակցություն և  միաժամանակ դրվատեց համայնքի ղեկավարի և ավագանու համագործակցված և արդյունավետ աշխատանքը, ինչի  շնորհիվ այստեղ վերջին տարիներին իրականացվել են կենսական նշանակության ծրագրեր: Աշխատանքային այցի վերջին կանգառը Սևանի քաղաքային պոլիկլինիկայում էր, որտեղ Ռաֆիկ Գրիգորյանը  հանդիպում ունեցավ բուժանձնակազմի հետ և քննարկեց աշխատանքային բնույթի մի շարք հարցեր:         

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 10:05:28