Նորություններ

ՎԱՐԴԵՆԻԿԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՈՒՆԵՑԱՎ 88 ՇՐՋԱՆԱՎԱՐՏ 30.05.2014
Մայիսի 30-ին հնչեց Վարդենիկի կրթահամալիրի շրջանավարտների ավարտական վերջին զանգը: Օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը մասնակցելու հրավերը չէին մերժել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Շրջանավարտների կողմից ներկայացված ծրագիրը հագեցած էր բազմապիսի անակնկալներով, հնչեցին բանաստեղծություններ և երգեր, երախտագիտության ու բարեմաղթանքի ջերմ խոսքեր` ուղղված իրենց մանկավարժներին: Այս տարի Վարդենիկի կրթահամալիրի շրջանավարտները 88-ն են, որոնցից 65-ը պատրաստվում են ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐ 29.05.2014
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի նախաձեռնությամբ և Կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ մայիսի 20-21-ին, Գեղարքունիքի մարզի հանրակրթական եւ ավագ դպրոցների 118 աշակերտներ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության ներկայացուցիչների և մի քանի դպրոցների մանկավարժների ուղեկցությամբ այցելեցին Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայր: Նախաձեռնությունը միտված է հատկապես երիտասարդ սերնդի շրջանում պետական...
Հարգելի հայրենակիցներ: Հայ ժողովրդի քաջարի զավակները 1918 թվականի մայիսյան կենաց ու մահու հերոսամարտերում կարողացան ծնկի բերել մեզ բնաջնջելու եկած թշնամուն եւ հրաշքով վերականգնել հայկական պետականությունը, որի նվաճումը մեր նախնիների հազարամյա երազանքն էր: Հայաստանի Առաջին Հանրապետության հիմքերի վրա էլ շաղախվեցին ու վեր բարձրացան Հայաստանի Խորհրդային եւ Երրորդ Հանրապետությունները` պատվարելով Արցախի ազատագրումը...

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՏՈՆ ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔՈՒՄ 26.05.2014
,,Վորլդ Վիժն Հայաստան,, Գավառի տարածքային զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ, ,,Գեղարեգ,, կրթամշակութային հասարակական կազմակերպությունը 2014 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Գավառ քաղաքում և նրա հարակից 11 համայնքներում անցկացրեց շախմատի պատանիների և երիտասարդների տարածքային առաջնություն՝ 11-25 տարեկանների շրջանում: Առաջնությունն անցկացվեց երկու փուլով: Առաջին` համայնքային փուլի մրցումներին մասնակցեց 269 պատանի շախմատիստ: Այս փուլում հաղթող ճանաչված 38 շախմատիստ մայիսի 26-ին մասնակցեցին մրցաշարի եզրափակիչ փուլին, որի...

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՑԱՌԱՏ ԹԱՂԱՄԱՍԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ 26.05.2014
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը մայիսի 26-ի երեկոյան աշխատանքային այցով եղավ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում եւ հանդիպում ունեցավ Հացառատ թաղամասի բնակիչների հետ: Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը: Հանդիպման հիմնական առիթը օրերս հացառատցիների կողմից առաջ քաշված դիմում-խնդրանքն էր ՀՀ կառավարությանը` լուծում տալ թաղամասում առկա մի շարք...

ՄԱՐԶՈՒՄ ԱՎԱՐՏԻՆ Է ՄՈՏԵՆՈՒՄ ԳԱՐՆԱՆԱՑԱՆԸ 24.05.2014
Գեղարքունիքի մարզի տնտեսություններում ավարտին է մոտեցել գարնանացանը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչություն տվյալներով, մարզի գյուղացիական տնտեսություններում արդեն ցանվել է 24 հազար 680 հեկտար գարի եւ այլ հացաբույսեր, 15 հազար հեկտար կարտոֆիլ: 19 հազար 900 հեկտար կազմում են աշնանացան ցորենի, 14 հազար 700 հեկտարը` մշակովի կերաբույսերը: 2100 հեկտար կկազմեն կաղամբի եւ բանջարբոստանային այլ մշակաբույսերի ցանքերը, որոնց սածիլումը կամ ցանքը սկսվել են մոտ մեկ շաբաթ առաջ եւ կավարտվեն մայիսի վերջերին ...


