Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԿԱՐՏՈՖԻԼԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ

11.09.2014

Գեղարքունիքի մարզի որոշ տնտեսություններում արդեն մի քանի օր է, ինչ սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, բերքահավաքն առայժմ ընթանում է վաղահաս կարտոֆիլի ցանքերում: Սեպտեմբերի 10-ի դրությամբ արդեն քանդվել է մոտ 1200 հեկտար կարտոֆիլի դաշտ: Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 250-300 ցենտներ: Առայժմ ստացված վաղահաս կարտոֆիլի բերքն իրացվում է ներքին շուկայում, որի կիլոգրամը վաճառվում է մինչեւ 200 դրամով: Սեպտեմբերի երրորդ տասնօրյակից սկսած` կարտոֆիլի բերքահավաքը կկրի համատարած բնույթ: Կանխատեսվում է բարձր բերքատվություն` մեկ հեկտարից մինչեւ 300 ցենտներ ցուցանիշով: Ներքին շուկայի պահանջները բավարարելուց զատ արտադրված պարենային կարտոֆիլի մեծ խմբաքանակների արտահանման համար մարզի ղեկավարության ջանքերով ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն Իրանի Իսլամական Հանրապետության, Վրաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության մթերող կազմակերպությունների հետ:Արվում է հնարավորը, որպեսզի կարտոֆիլի իրացման համար ստեղծվեն ամենանպաստավոր պայմանները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:30:21