Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՎԵՐԱԿԱԿԱՌՈՒՑՎԱԾ ԶԲՈՍԱՅԳԻՆ ՆՈՐ ՇՈՒՆՉ ՈՒ ՏԵՍՔ Է ԱՌԵԼ

11.09.2014

Մարտունու վերակակառուցված զբոսայգին նոր շունչ ու տեսք է առել

Տասնամյակների լռությունից հետո Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի զբոսայգին վերակառուցվելուց հետո նոր շունչ ու գեղեցիկ տեսք է առել: Մարտունու վերակառուցված զբոսայգու բացումը կայացել է սեպեմբերի ութի երեկոյան, որին մասնակցել են ոչ միայն քաղաքի, այլ նաեւ հարակից համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ: Զբոսայգին վերանորոգվել է այս ամռան ընթացքում, որի համար համայնքի բյուջեից տրամադրվել է 14 միլիոն դրամ: Վերակառուցվել են զբոսայգու շատրվանները, անցողիները, տեղադրվել են նոր նստարաններ, ծաղկամաններ եւ աղբամաններ: Գիշերային դեկորատիվ լուսավորության շնորհիվ զբոսայգին առանձնապես գրավիչ կլինի երեկոյան զբոսանքների սիրահարների համար: Քաղաքի բնակիչներն իրենց շնորհակալությունն հայտնեցին քաղաքի ղեկավարությանը` 30 տարուց ավել անխնամ մնացած զբոսայգուն նոր շունչ ու բովանդակություն տալու եւ երեխաներին նման գեղեցիկ ժամանցի ու զբոսանքի վայր ստեղծելու համար: Զբոսայգու բացման հանդիսավոր արարողությունն ավարտվեց շքեղ հրավառությամբ:-0-/30/
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06