Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԱՅՐՔ-ՎԵՐԻՆ ՇՈՐԺԱ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ

11.09.2014

Նորոգվում է Այրք-Վերին Շորժա ավտոճանապարհը
Սեպտեմբերի ութից Գեղարքունքի մարզի Վերին Շորժա համայնքում մեկնարկել են Այրք-Վերին Շորժա միջհամայնքային ճանապարհի հողային հարթեցման եւ նորոգման աշխատանքները: Վերին Շորժայի գյուղցապետարանի աշխատակազմից տեղեկացրին, որ նորոգվող ճանապարհի երկարությունը կազմում է ավելի քան ինը կիլոմետր, որը սկսվում է Այրքի գյուղապետարանից եւ ավարտվում Վերին Շորժայի հարավային եզրում: Հողային հարթեցում եւ լիցք կատարելուց հետո Այրք-Վերին Շորժա ավտոճանապարհի լայնությունը վեց մետրից կհասնի տաս մետրի: Ճանապարհը նորոգվում է Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանի անձնական միջոցների հաշվին: Ճանապարհի նորոգումը կենսական կարեւոր նշանակություն ունի ոչ միայն Վերին Շորժայի, այլ նաեւ Վարդենիսի եւ Մարտունու տարածաշրջանի մյուս համայնքների բնակիչների համար, ովքեր անասնակերը կամ անասնամթերքը տեղափոխում են այս ճանապարհով: ՙԱյս ճանապարհն ամեն տարի մասնակի նորոգման եւ հարթեցման է ենթարկվում Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանի նախաձեռնությամբ: Սակայն այս տարվա նորոգումը լինելու է ավելի ընդգրկուն, ամբողջովին եւ արդյունավետ, տարվա բոլոր եղանակներին անցանելիություն ապահովող՚,-նշեց Վերին Շորժայի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Աշոտ Մադոյանը:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36