Նորություններ

ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ 15.05.2014
Մայիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետարանում, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, տեղի ունեցավ հանդիպում-քննարկում մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի անդամների, Գավառի պետական համալսարանի ուսանողական և գիտական խորհուրդների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը ողջունելով մարզպետին առընթեր նորընտիր երիտասարդական խորհրդի անդամներին, կոչ արեց ակտիվացնել համագործակցությունը համայնքների ղեկավարների և երիտասարդական հասարակական կազմակերպությունների հետ...

ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 13.05.2014
2013թվականի հոկտեմբեր ամսին Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզում ապակենտրոնացված համագործակցության հուշագիր ստորագրվեց Գեղարքունիքի մարզպետարանի և Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի միջև: Հուշագիրը՝ կողմերի միջև, ենթադրում է համագործակցություն կրթության, առողջապահության, տուրիզմի և սոցիալական ոլորտներում: Սույն հուշագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մայիսի 13-ին ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի ապակենտրոնացված համագործակցության բաժնի ծրագրերի պատասխանատու Մաթիլդ Լեստրային: Նա ...

ԿԱՅԱՑԱՎ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ 12.05.2014
Մայիսյան եռատոներին ընդառաջ անցկացվեց Գեղարքունիքի մարզի դպրոցականների սպորտլանդիայի եզրաձակիչ՝ մարզային փուլը, որտեղ առաջին տեղը գրավեց եւ Գեղարքունիքի մարզպետի գավաթին արժանացավ Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմը: Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության տվյալներով սպորտլանդիայի մարզային եզրափակիչ փուլին մասնակցում էին Գավառի թիվ 1 հիմնական եւ թիվ 2 միջնակարգ, Սարուխանի թիվ 1 միջնակարգ, Սեւանի թիվ 1, Վարդենիկի թիվ 2, Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական, Ճամբարակի ավագ եւ Շատվանի միջնակարգ դպրոցների 5-6-րդ դասարանների աշակերտներից ...

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ 09.05.2014
Մայիսի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի և Գավառի քաղաքապետարանի աշխատակազմերի ներկայացուցիչները, Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների, Գավառի զիկոմիսարիատի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները, Հայրենական մեծ պատերազմի վետերանները, երկրապահները և անհատ քաղաքացիներ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Գավառ քաղաքի Մեծ հայրենականի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանին, հարգանքի տուրք մատուցելով Մեծ հայրենականում և Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների հիշատակին...

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 08.05.2014
Հարգելի հայրենակիցներ: Անցած դարի ընթացքում Մայիսի 9-ը երկու անգամ հայ ժողովրդի կյանքում հռչակվեց որպես Հաղթանակի օր: Պատմական այդ երկու անգնահատելի հաղթանակները հայ ժողովուրդը գերմանաֆաշիստական հորդաների եւ ադրբեջանական մինչեւ ատամները զինված բանակային կազմավորումների դեմ կռեց հարյուր հազարավոր հերոս հայորդիների կյանքի ու արյան գնով` ապահովելով մեր սրբազան հողի համար տեւական խաղաղություն եւ ազատ ու ստեղծագործ Հայաստան կերտելու հնարավորություն: Մեր հերոս հայրերն ու եղբայրները թե’ Հայրենական մեծ պատերազմի ռազմադաշտերում, ...

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 07.05.2014
Հարգելի հայրենակիցներ: Մեզ պարտադրված Արցախյան գոյամարտի առաջին հայ զինվորները երկրապահ կամավորները եղան, ովքեր հերոսական ջանքերով ու կյանքի գնով հետ շպրտեցին Հայոց հայրենիքը նորից բնաջնջելու եկած մահացու թշնամուն: Նրանց տոկունության, արիության ու հայրենասիրության շուրջ խմբվեց հայ ժողովուրդը` կազմավորելով փառահեղ հաղթանակների միջով անցած Հայոց անպարտ բանակը: Նահատակ երկրապահներն իրենց սուրբ անուններով ու գործերով հավերժ տպավորվեցին մեր ժողովրդի հիշողության մեջ, իսկ ողջերը դեռ ...


