Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԴՐԱՄՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ԿՅԱՆՔԻ ՄԵԿ ԴԱՐԸ ԲՈԼՈՐԱԾ 11 ՏԱՐԵՑՆԵՐԻ

01.10.2014

Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն այսօր հատուկ շնորհավորագրով եւ դրամով պարգեւատրեց Գեղարքունիքի մարզի 11 տարեցների, ովքեր բոլորել են իրենց կյանքի մեկ դարը: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հատուկ ուշադրությանն ու դրամական պարգեւին են արժանացել Վարսեր գյուղի բնակիչ, 104 տարեկան Արաքսի Գաբրիելյանը, Դդմաշեն գյուղի բնակիչ, 100 տարեկան Նվարդ Ոսկանյանը, Վարդենիս քաղաքի բնակիչ, 101 տարեկան Ծաղիկ Սաֆարյանը, Մաքենիս գյուղի բնակիչ, 100 տարեկան Շողան Մխիթարյանը, Երանոս գյուղի բնակիչներ, 112 տարեկան Դուրմեն Փինաչյանը եւ 104 տարեկան Բալասան Սիմոնյանը, Մադինա գյուղի բնակիչ, 104 տարեկան Մանյակ Սարգսյանը, Ձորագյուղ համայնքի բնակիչ, 100 տարեկան Շուշիկ Ավետիսյանը, Զոլաքար գյուղի բնակիչ, 100 տարեկան Խանում Տոնեյանը, Ճամբարակ քաղաքի բնակիչ, 102 տարեկան Վարդանուշ Ոսկանյանը եւ Դպրաբակ գյուղի բնակիչ, 100 տարեկան Մարգարիտ Տավարածյանը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու աշխատակիցներն անձամբ են այցելել ուշադրության արժանացած տարեցներին եւ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի անունից նրանց հանձնել շնորհավորական բացիկներ ու դրամական պարգեւ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-04-09 15:45:12