Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԱՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

03.10.2014

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր աշխատանքային այց կատարեց  Գեղարքունիքի մարզ: Նախարարը Գավառի պետական համալսարանում  հանդիպում ունեցավ պրոֆեսորադասախոսական կազմի եւ  ուսանողների հետ: 

ՙՍա մեր հերթական, թվով երրորդ այցն է ՀՀ մարզեր, որի ընթացքում փորձում ենք ոչ միայն հանդիպել արդարադատության նախարարական համակարգում ընդգրկված տարբեր հաստատությունների աշխատակիցների, այլ նաեւ մաքսիմալ շփում ապահովել մարզի բնակիչների հետ, որի ընթացքում կզրուցենք եւ կփորձենք հասկանալ, թե ինչ խնդիրներ նրանք ունեն՚,- ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ կարեւորելով բնակիչների՝ Երեւան չհասնելու եւ խնդիրները տեղում բարձրացնելու հանգամանքը: 

Հանդիպման ժամանակ ուսանողները նախարարին մի  շարք հարցեր ուղղեցին` կապված սահմանադրական բարեփոխումների, ՀՀ արդարադատության եւ դատական համկարգերում ակնկալվող փոփոխությունների, կոռուպցիայի դեմ պայքարի, քրեակատարողական հիմնարկների, հանցագործությունների աճի, ցմահ ազատազրկվողների, հասարակության իրավագիտակցությունը բարձրացնող դասընթաց-սեմինարների կազմակերպման հետ: 

Նախարարը, պատասխանելով ուսանողների հարցերին, նշեց, որ նախատեսվում է ստեղծել նոր քրեակատարողական հիմնարկներ: Իսկ կոռուպսիայի դեմ տարվող աշխատանքներին անդրադարձավ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը. ՙՎերջին 15 տարիներին կոռուպցիայի դեմ պայքարի բավականին մեծածավալ ծրագրեր են իրականացվել եւ շոշափելի արդյունքներ են գրանցվել, այդուհանդերձ, պետք է փոփոխել ե’ւ հասարակության, ե’ւ պետական մարմինների վերաբերմունքը կոռուպցիոն երեւույթների նկատմամբ: Պետական մարմնի յուրաքանչյուր պաշտոնյա եւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա ու գիտակցի կոռուպցիայի վտանգավորության աստիճանը՝ պետության ու տնտեսության կայացման գործում՚:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը քաղաքացիների ընդունելություն կատարեց Գեղարքունիքի մարզպետարանում, որտեղ բնակիչները ներկայացրեցին մի շարք խնդիրներ: Նախարարը ընդունեց մի խումբ փոքր, միջին բիզնեսը ներկայացնող անձանց, ովքեր խնդիր բարձրացրեցին` կապված ՙՇրջանառության հարկի մասին՚ օրենքի եւ իրենց բիզներին խանգարող հանգամանքների հետ: 

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ այս խնդիրը արդեն քննարկվել է ԱԺ նախագահի հետ, եւ իշխանություններն անում են հնարավորը՝ Հանրապետությունում փոքր եւ միջին բիզները զարգացնելու համար:

ՙԱյս օրենքի ընդունման նպատակը ստվերային տնտեսությունը հարկային դաշտ հանելն է՚,- ասաց նախարարը: 

Գեղարքունիքի մարզի դատարանների, քրեակատարողական ծառայությունների շենքային պայմանների բարելավման եւ նոր կետերի ստեղծման խնդրի մասին բարձրաձայնեցին մարզի դատարանների, քրեակատարողական ծառայությունների աշխատակիցները: 

Քննարկվեցին նաեւ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման /ԶԱԳՍ/-երի ներկայացուցիչների կողմից բարձրացված մի շարք խնդիրներ:

Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն իր խոսքում կարեւորեց նմանատիպ հանդիպումների դերը` շեշտը դնելով կառավարության եւ մարզային կառույցների միջեւ համագործակցության շեմը բարձրացնելու վրա:

Նախարարը այցելց նաեւ Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնք, հանդիպեց բնակիչներին եւ ծանոթացավ նաեւ նրանց առօրյա հոգսերին ու խնդիրներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-04-09 15:45:12