Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

19.09.2014

Հարգելի հայրենակիցներ
Հայոց հայրենիքի անկախության ու ազատության նվաճումը մեր նախնիների դարավոր, սրբազան երազանքն էր, որը ծանր պայքարով ու հրաշքով իրականացրեց մեր ժամանակների սերունդը` խիզախորեն դնելով անկախ պետականության հիմքերը: Եվ այդ հիմքերի վրա, որն ամրագրվեց նաեւ ռազմական հաղթանակներով, անցած 23 տարիների ընթացքում վեր բարձրացավ տարեցտարի զորացող ու զարգացող , միջազգային իրավունքի լիիրավ անդամ Հայաստանի Հանրապետությունը` համայն հայության միակ ու սրբազան հայրենիքը:
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի մեր հայրենակիցներին, մաղթում խաղաղություն, առողջություն, ապահով ու արարչագործ զորությամբ բռնկված կյանք, համահայկական իղձերի իրականացում:
Եղեք միշտ երջանիկ ու միաբան:
Լավագույն ցանկություններով`
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 09:28:56