Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԴՊՐՈՑԻ ՌԱԶՄԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՍԵՆՅԱԿՆ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵՑ ՀԵՐՈՍ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ

26.09.2014

Գեղարքունիքի մարզի Նորատուսի թիվ 3 միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվեց դպրոցի շրջանավարտ Արմեն Արթուրի Ավետիսյանի անունով: Դպրոցում կազմակերպված ռազմահայրենասիրական միջոցառումը նվիրված էր նորատուսցի քաջարի մարտիկ, հայրենիքի պաշտպան Արմենին, ով 2013 թվականի հունիսի 24-ի գիշերը զինվորական պարքը կատարելիս զոհվել էր հակառակորդի դավադիր գնդակից:
Այսուհետ, ի ցույց դպրոցականների, այստեղ են պահվելու զոհված զինծառայողի անձնական իրերը, զինվորական պարագաները, նրան շնորհված հուշամեդալներն ու պատվոգրերը: Նորատուսում հարազատները, դպրոցականները, ՙԳեղարեգ՚ ԿՄ ՀԿ անդամները եւս մեկ անգամ հարգանքի տուրք մատուցեցին եւ ծաղիկներ դրեցին Արմենի շիրիմին: Նահատակ զիվորի աճյունն ամփոփված է հայրենի Նորատուս գյուղում՝Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշարձան-պուրակում:
ՙՆա իր ուսման ընթացքում էլ ուշիմ, խելացի տղա էր, աչքի էր ընկնում նաեւ զինվորական ծառայության մեջ: Իսկ այսուհետ նրա անունը կապրի մեր ու գալիք սերունդների հիշողության մեջ` որպես հայրենի հողի պաշտպանության սխրալի օրինակ՚,-Նշեց դպրոցի տնօրեն Արեւ Բաղդասարյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59