Նորություններ
ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՓՈԽՏՆՕՐԵՆԸ 09.12.2014
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում երկարամյա գործունեության և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ խրախուսանքների արժանացավ Գեղարքունիքի մարզային մարզադպրոցի փոխտնօրեն` Լալա Սուրենի Ներսիսյանը: Նրան հուշամեդալները, հուշանվերները և շնորհակալագրերը հանձնեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Հոբելյարի ծննդյան օրվա կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետարանում կազմակերպվել էր պարգևատրման արարողություն: Լալա Ներսիսյանը խրախուսվեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհակալագրով: Աճող սերնդի ֆիզիկական կրթության և դաստիարակության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի և ծննդյան օրվա կապակցությամբ հոբելյարը պարգևատրվեց ՀՀ Կրթության և գիտության բարձրագույն պարգևով՝ ,,Ոսկե հուշամեդալով,, , ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրով...

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԱՎԵՐԻՉ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ 07.12.2014
1988թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի 26-րդ տարելիցի առիթով Գավառ քաղաքում Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի և Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանի գլխավորությամբ Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին Գեղարքունիքի մարզպետարանի և Գավառի քաղաքապետարանի աշխատակիցները, նշված կառույցների ենթակայությամբ գործող հիմնարկ ձեռնարկությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ, համայնքների ղեկավարներ...

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԿԴԱԴԱՐԵՑՎԻ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆԸ 05.12.2014
Դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզպետարանում ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հրապարակեց բնապահպանության նախարարի՝ ,,Սեւանա լճում եւ լիճ թափվող գետերում այս տարվա դեկտեմբերի 8-25-ը բոլոր ձկնատեսակների եւ խեցգետնի որսն արգելելու մասին,, հրամանը եւ դրանից բխող համատեղ միջոցառումների ծրագիրը: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը եւ Կարեն Հակոբյանը, ՀՀ ոստիկանության ...
ՔՆՆԱՐԿՎԵՑ ,,ՀՀ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ,, ՆԱԽԱԳԻԾԸ 02.12.2014
Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության, մարզի կրթության ոլորտի, երիտարսարդության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ուսանողների եւ ակտիվ երիտասարդների մասնակցությամբ քննարկվեց ,,Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգի,, նախագիծը: Անդրադարձ եղավ երիտասարդության դերին, երիտասարդական հարցերի ոլորտում պետական քաղաքականության նպատակներին եւ խնդիրներին, գործողության ժամկետներին, հիմնական սկզբունքներին եւ ուղղություններին,մեր երկրում հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության խթանմանն ու երիտասարդության ...

ԱՅԳՈՒՏ, ԴՐԱԽՏԻԿ, ԴՊՐԱԲԱԿ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԿԲԱՑՎԵՆ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՆԵՐ 01.12.2014
Գեղարքունիքի մարզի Այգուտ, Դրախտիկ, Դպրաբակ համայնքների դպրոցների հիմքի վրա ,,Սեյվ դը չիլդրեն ,,միջազգային կազմակերպության ,,Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության եւ կրթության,, ծրագրով կբացվեն նախակրթարաններ: Այս մասին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ հայտնեց կազմակերպության ծրագրերի իրականացման գծով ղեկավար Իռեն Սարգսյանը: Վերջինիս խոսքով ծրագիրն իրականացվելու է Գեղարքունիքի մարզի ամենակարիքավոր համայնքներում եւ ընդգրկելու է...

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ 01.12.2014
Սպիտակի ավերիչ երկրաշարժի 26-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Գեղարքունիքի մարզի քաղաքային համայնքներում անցկացնում է հանդիպումներ, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինների և բարձր ու միջին մասնագիտական հմտություններ ունեցող աշխատակիցների համար ներկայացվում են դասախոսություններ `,, Սեյսմոպաշտպանության վարքականոնների ուսուցում,, թեմայի շրջանակներում: Հերթական հանդիպումը տեղի ունեցավ դեկտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզպետարանի ...


