Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվեց դպրոցականների շախմատի 9-րդ օլիմպիադայի մարզային փուլը

13.04.2015

Ապրիլի 8-ին Լճաշենի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի դպրոցականների շրջանում անցկացվող Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 9-րդ օլիմպիադայի մարզային փուլը: Օլիմպիադան անցկացվում էր անհատական- թիմային հաշվարկով: Թիմի կազմում ընդգրկված էին 2 տղա և մեկ աղջիկ: Յուրաքանչյուր տարածքից մասնակցում էր երկու թիմ` մեկը, որպես հիմնական դպրոցների աշակերտների շրջանում անցկացված մրցումների հաղթող, մյուսը` ավագ և միջնակարգ դպրոցների աշակերտների շրջանում անցկացված մրցումների հաղթող: Գավառի տարածքը ներկայացնում էին Գավառի N 1 հիմնական և ավագ դպրոցները, Մարտունու տարածքը` Վարդենիկի N2 հիմնական դպրոցը և կրթահամալիրը, Ճամբարակի տարածքը` ՃամբարակիN 1 հիմնական և ավագ դպրոցները, Սևանի տարածքը` Սևանի N3 հիմնական և ավագ դպրոցները, իսկ Վարդենիսի տարածքը ներկայացնում էին Վարդենիսի N3 հիմնական և ավագ դպրոցները: Անցկացվեց 7 խաղափուլ, ընդ որում նույն դպրոցը ներկայացնող մասնակիցները միմյանց հետ չէին մրցում: Անհատական հաշվարկով լավագույն տղա շախմատիստ ճանաչվեց Վարդենիկի կրթահամալիրի ներկայացուցիչ Նորիկ Ղազարյանը, իսկ լավագույն աղջիկ շախմատիստ` Գավառի ավագ դպրոցի ներկայացուցիչ Արմինե Բալագոզյանը: Երկու հաղթող թիմերին որոշելու համար գումարվեցին յուրաքանչյուր դպրոցը ներկայացնող 3 մասնակիցների անհատական արդյունքները: Արդյունքում պարզվեց, որ հիմնական դպրոցների մրցապայքարում հաղթող է ճանաչվել Գավառի Ս.Քոչարյանցի անվան N1 հիմնական դպրոցի թիմը(Գայրանյան Տիգրան, Սարգսյան Վարդան, Գայրանյան Արեգնազ), իսկ ավագ և միջնակարգ դպրոցների պայքարում` Գավառի ավագ դպրոցի թիմը (Բաղոյան Դավիթ, Հասասյան Գերասիմ, Բալագոզյան Արիմինե): Մրցումների գլխավոր մրցավարն էր Հայաստանի շախմատի ակադեմիայի ներկայացուցիչ Մերուժան Հայրապետյանը: Հաղթող թիմերը ,,Հայկական բարեգործական ընդհանուր միության,, կողմից արժանացան գավաթների, իսկ թիմերի անդամներին և մարզիչներին հանձնվեցին պլանշետներ: Խրախուսական նվերների արժանացան նաև մյուս թիմերի անդամները: Հաղթող թիմերը մարզը կներկայացնեն օլիմպիադայի եզրափակիչ փուլում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38