Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարմիրգյուղ համայնքում բնակարան է փլուզվել

12.04.2015

 
Ապրիլի 11-ին , ժամը 19-ի սահմաններում արտակարգ դեպք է գրանցվել Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում: Գրեթե ամբողջովին փլուզվել է Զոհրապ Շհոյան փողոցի թիվ 6 հասցեում բնակվող Անդրանիկ Նավոյանին պատկանող բնակարանի հետնամասը: Բնակարանում ապրում է Անդրանիկ Նավոյանը` մոր Սիլվա Ճնգռյանի հետ: Բարեբախտաբար այդ պահին տանը ոչ ոք չի եղել: Կարմիրգյուղի համայնքապետարանի հաղորդած տվյալների համաձայն բնակարանն ունի 87 քմ տարածք, կառուցվել է 1940, ապա մասնակի բարեկարգվել 50-ական թվականներին: Հողաշեն կառույցը վերջին շաբաթվա ընթացքում առաջին ցնցումը տարել էր ապրիլի 6-ին գրանցված երկրաշարժի ժամանակ, իսկ փլուզման պատճառը` մասնագետների հավաստմամբ,    վերջին օրերին տեղացած թաց ձյունն ու անձրևներն են:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը: Գեղարքունիքի մարզպետի կարգադրությամբ մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության և Կարմիրգյուղի համայնքապետարանի աշխատակիցների անդամակցությամբ ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, ովքեր ճշգրտում են վնասի չափերը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38