Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Եղեռնին նվիրված միջոցառում Գավառի երաժշտական դպրոցում

14.04.2015

Գավառի երաժշտական դպրոցում ապրիլի 14-ին տեղի ունեցավ գրական երաժշտական ցերեկույթ նվիրված Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին: ,,Անավարտ աղոթք,, խորագիրը կրող միջոցառմանը մասնակցեցին երաժշտական դպրոցի աշխատակիցներն ու բոլոր բաժինների շնորհալի սաները, ովքեր համատեղ ներկայացրեցին ցեղասպանության ողջ պատմությունը՝ խոսքի, երգի, ասմունքի, պարի, փաստավավերագրական ֆիլմերից ներկայացված դրվագների, այլ տեսանյութերի միջոցով: Միջոցառման խորագիրը պատկերավորվել էր նաև դահլիճի արտաքին ձևավորման շնորհիվ: Միջոցառմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցներ, քաղաքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38