Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառում` Գավառի մշակույթի տանը

10.04.2015

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները մարզի տարածքի համայնքներում շարունակվում են: Գավառի քաղաքապետարանի` Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում ապրիլի 8-ին քաղաքի մշակույթի տանն անցկացվեց <<Այսուհետեւ հայի հարատեւության ժամանակը վավեր է մինչեւ աշխարհի վերջը…>> խորագիրը կրող միջոցառումը: Միջոցառումն անցկացվեց Գավառի մշակույթի տան աշխատակիցների, քաղաքի երաժշտական, դուդուկի, երաժշտական ուսումնարանի աշխատակիցների ու լավագույն սաների մասնակցությամբ: Ցերեկույթի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ եղեռնի անմեղ նահատակների հիշատակը: Հուշ ցերեկույթի ընթացքում ընթերցվեցին ցեղասպանության վերաբերյալ բանաստեղծություններ, հայտնի մարդկանց վերուծություններն ու մտորումները տեղի ունեցած ոճրագործության վերաբեյալ: Դահլիճը ողողվեց Կոմիտասի անզուգական ստեղծագործությունների կատարումներով: Ներկաները ունկնդրեցին պատմության ուսուցչուհի Գայանե Խանամիրյանի զեկույցը` հանրակրթական դպրոցներում Հայոց ցեղասպանության թեմայի ճիշտ դասավանդման մեթոդների, ցեղասպանության շարժառիթների եւ պատմության մեջ տրվող բազում հարցերի պատասխանների վերաբերյալ: Ցերեկույթի ողջ ընթացքն ուղեկցվեց ցեղասպանության վերաբերյալ փաստավավերագրական ֆիլմերի և արհավիրքը բնութագրող այլ տեսանյութերի ցուցադրություններով:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38