Նորություններ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐՆՈՒՄ 24.01.2014
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր մարզային հերթական խորհրդակցությունն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետարանում: Մասնակցում էին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզի քաղաքային համայնքների ղեկավարներ, ինչպես նաեւ Տարածքային կառավարման նախարարության եւ մարզպետարանի պատասխանատուներ: Խորհրդակցության ընթացքում ամփոփվեցին 2013թ. կատարված աշխատանքներն ու ներկայացվեցին 2014թ. ծրագրերն ու անելիքները: Զեկուցվեց, որ մարզային զարգացման ծրագրով...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 21.01.2014
Հունվարի 21-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Դիմումատուները՝ 7-ն էին: Բավարարվեց 2 քաղաքացու դիմում խնդրանքը՝ պետական պատվերի շրջանակներում բուժման մեկնելու համար: 1 քաղաքացի դիմեց առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, 1 քաղաքացի՝ բնակարանային պայմանների բարելավման և 3 քաղաքացի՝ դրամական օգնություն ստանալու նպատակով: Ներկայացված դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում և կպատասխանվեն օրենքով սահմանված ժամկետում:

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՎԵՑ ԲԱՎԱՐԱՐ 17.01.2014
Հունվարի 16-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության ստորաբաժանումների ղեկավարները 2013 թվականին կատարած աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացրեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին: Հաշվետվությանը ներկա էին ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, ՓԾ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, ԱԻՆ կոլեգիայի անդամ, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փրկարար ծառայության...

ԱՅՍ ՏԱՐԻ ՄԱՐԶՈՒՄ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է 15.01.2014
Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող ընկերությունների կողմից մարզպետարանի աշխատակազմի առողջապահության բաժին ներկայացրած տեղեկատվության համաձայն 2013 թվականին մարզում ծնվել է 2599 երեխա: Դրանցից 612-ը՝ Գավառի տարածաշրջանում, 413-ը՝ Սևանի, 1146-ը՝ Մարտունու տարածաշրջանում, 337-ը՝ Վարդենիսի և 91-ը Ճամբարակի տարածաշրջանում: Նման ցուցանիշներով ամենաշատ ծնունդները գրանցվել է Մարտունու, իսկ ամենաքիչը՝ Ճամբարակի տարածաշրջանում: 2014 թվականի ...

ՃԱՆԱՊԱՐՀՎԵՑ ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ 13.01.2014
Ղեկավարվելով ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համապատասխան պահանջով հունվարի 13-ին վաստակած հանգստի ճանապարհվեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության առաջին կարգի մասնագետ Նորիկ Բադալյանը: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհավորեց նրան ծննդյան 66-րդ տարեդարձի առթիվ, բարձր գնահատելով նրա մարդկային հատկանիշներն ու մասնագիտական հմտությունները: Մարզպետարանի աշխատակազմում Նորիկ Բադալյանը գնահատվում է որպես բարեխիղճ, պատասխանատվության բարձր զգացումով օժտված քաղաքացիական ծառայող, ով աշխատանքային ...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ԽՈՍՔԸ 27.12.2013
Հարգելի հայրենակիցներ: Մենք անցնող 2013 թվականը պատմության գիրկն ենք ճանապարհում խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի պայմաններում, որոշակի ձեռքբերումներով ու հաջողություններով: Տնտեսական տարին հատկապես ակնառու եղավ գյուղատնտեսության ոլորտում: Մարզի տնտեսություններում գրանցվեց հացահատիկի եւ բանջարբոստանային մշակաբույսերի, անագլխաքանակի եւ անասնամթերքների արտադրության որոշակի աճ...