Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անտառատունկ` ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ

27.04.2015

,,Սեւան,, Ազգային պարկ,,-ի Մարտունու մասնաճյուղում ավարտվեց 6 հեկտար անտառատունկը, որի շրջանակներում հիմնվեց Հայոց ցեղասպանության զոհերի մեկդարյա հիշատակը հավերժացնող 1 հեկտար պուրակ: Ըստ մասնաճյուղի տնօրեն Համլետ Ղիմոյանի, անտառատունկը եւ պուրակի հիմնումը կատարվել են Երանոս գյուղի հարակից տարածքի լճափնյա անտառային հողերում: Տնկվել են 1,5-ից մինչեւ 2,5 մետր բարձրության 10 հազար երկու տարեկան կանադական սլացիկ բարդիներ: Տունկը սկսվել է ապրիլի առաջին օրերից եւ ավարտվել ապրիլի 27-ին: ,,Աշխատանքները նախատեսված էր ավարտել մինչեւ ապրիլի 24-ը, սակայն եղանակային անբարենպաստ պայմանները փոքր-ինչ ձգձգեցին ծառատունկը:Տունկից հետո շարունակվելու են ծառերի հետագա խնամքի աշխատանքները: Ծառերի հետագա խնամքն ու պահպանությունը մեզ առավել է պարտավորեցնում, քանի որ յուրչաքանչյուր տնկվող նոր ծառ խորհրդանշում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը,,,-նշեց տնօրենը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38